«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Դու հերոս ես, Շանթ Հարությունյան»

«Դու հերոս ես, Շանթ Հարությունյան»
09.11.2013 | 17:47

Սա ամենաբարձր պահված ցուցապաստառն էր, որը Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի ձեռքերում էր: Որդին եկել էր հորը սատարելու մի առանձնակի հպարտությամբ ու ակնածանքով: Երեխայի գիտակցությունը շատ բարձր պիտի լինի, որ այն, ինչ տեղի է ունենում ծնողի հետ, կարողանա ընկալել ու համարժեք արձագանքել: 14-ամյա Շահենը այդ գիտակցությամբ էր ներկա հոր համար կազմակերպված ակցիային, որին մասնակցելու էին եկել մարդիկ, ովքեր ազատ էին կուսակցական պարտավորվածություններից ու գաղափարական-թիմային-խմբային շահ ասվածի կաշկանդող տիրույթներից: Այսպես ասած` հայտնիներից ներկա էին «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, «Ժողովրդավարական հայենիք» -ի նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, արդեն նախկին Տիգրան Առաքելյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով և հանդիսանում էր ակցիայի կազմակերպիչը, անհատներ: Հա, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ կար, ով մի քանի րոպե երևաց ու գնաց: Ոստիկանները, ինչպես միշտ, քանակով մի քանի անգամ գերազանցում էին ակցիայի մասնակիցներին: Երթը, որը իրագործվեց ի սատարումն Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով մյուս ձերբակալվածների, կայացավ չնայած անձրևին ու ցրտին, չնայած ոստիկանների որոշ արգելքներին ու ակցիայի մասնակիցների գործողությունների սահմանափակմանն ուղղված ջանքերին: Ակցիան կայացավ` սկսվելով Ազատության հրապարակից և ավարտվելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, ուր մասնակիցները երկար վանկարկում էին` «Առանց չեկիստի Հայաստան»: Այս վերջին կարգախոսը Շանթ Հարությունյանի ոգուն առանձնապես համահունչ էր: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարը միշտ պայքարել է ընդդեմ ռուսական իմպերիալիստական նկրտումների, ու նոյեմբերի 5-ի հեղափոխության երթն էլ, որը ընդհատվեց իրավապահների ու առանձին սադրիչների գործողությունների արդյունքում, տեղի էր ունենալու ընդդեմ Մաքսային միության, որի կնքահայրը Ռուսաստանն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ