Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Հետնաբեմային խաղը երբեք այսքան բաց ու թափանցիկ չի եղել

Հետնաբեմային խաղը երբեք այսքան բաց ու թափանցիկ չի եղել
30.09.2023 | 12:57

Արցախից եկող և Լաչինում գերեվարվող բոլոր ռազմական ու քաղաքական գործիչների ձերբակալությունները դիտարկեք բացառապես ալիևյան իշխանության հաղթարշավի և Փաշինյանի իշխանության քաղաքական և անվտանգային երաշխավորման դիտանկյունից: Այս իշխանության պահպանման և դրա քաղաքական անվտանգության երաշխավորման ընթացքը աներկբա ապահովվում է Ադրբեջանի կողմից: Փոխադարձ շահերի պահպանման և համընկնման քաղաքական հետնաբեմային խաղը երբեք այսքան բաց ու թափանցիկ չի եղել: Փաթեթը պետք է իրականացվի ամբողջությամբ:

P.S. Բաբայանի մահացած վարորդին սխալ իդենտիֆիկացրին ու ձերբակալեցին, բայց սպարտիվկով բարևողին՝ ոչ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ