ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պետք չէ համընդհանուր տկարամտության պատճառով ժողովրդի գոյության հետ խաղալ

Պետք չէ համընդհանուր տկարամտության պատճառով ժողովրդի գոյության հետ խաղալ
30.08.2023 | 16:24

Մեր ներկա աննախանձելի վիճակը բացատրվում է ոչ թե մեր վատ կամ էլ, որոշ մարդկանց կարծիքով, շատ վատ մարդկային հատկություններ ունենալով, այլ վայրագ հարևաններից շատ թույլ լինելով և հզոր դաշնակցին ոչ լրիվ, բայց կորցնելով։

Տարրական տրամաբանությունն ասում է, որ եթե արտակարգ հատկություններ ցուցաբերենք և ներկայի համեմատությամբ թեկուզ մի հինգ անգամ էլ ուժեղանանք, դարձյալ մեր անվտանգության պրոբլեմներն ինքնուրույն լուծել չենք կարող։

Հնարավոր է, որ այդպիսով, մեր անվտանգությունից բացի, մյուս ոլորտներում նույնիսկ զգալի առաջընթաց կարող ենք ունենալ, որը, եթե մեր վիճակը նույնիսկ սկսի արագ լավացնել, դարձյալ անվտանգության պրոբլեմը մնալու է օդից կախված։

Այստեղից, ֆունդամենտալ բնույթի տրամաբանական եզրակացություն առ այն, որ մեր լավ կամ վատ մարդկային հատկությունները մեր հիմնական պրոբլեմի, այն է՝ անվտանգության հետ որևէ կապ չունեն։

Եվ երբևիցե, հատկապես Խորհրդային Հայաստանի տարիներին, մեր կյանքի անվտանգությունն ու մեր լավ կամ վատ մարդ լինելը սկզբունքորեն իրար հետ ոչ մի կապ չեն ունեցել և չունեն, քանի որ անվտանգություն ասվածը ռուսներն էին ապահովում։

Հնարավոր է, որ Բագրատունիների և Արծրունիների ժամանակ մեր մարդկային որակները որոշիչ հանգամանք են եղել միասնական ու հզոր երկիր չունենալու հարցում, բայց դա մնացել է խոր անցյալում։

Հիմա պայմաններն ուրիշ են, և նման վայրագ հարևաններ և պառակտված հասարակություն ունենալով մենք շատ հեռու ենք ինքնուրույն կյանքով ապրելուց։

Եթե ապացույցներ են պետք, ապա մեր անկախություն կոչեցյալի իռացիոնալ ընթացքը՝ մեզ ապացույց։

Այն կյանքը, որի ամեն մի քայլը հարատևման իմաստով հեռու է ռացիոնալ և նպատակային լինելուց, իսկ հնարավորություն ունեցող ամեն մեկը իր տեղում մորեխի նման ձգտում է հնարավորինս խժռել հանրային ունեցվածքը, ապրելու շատ փոքր շանս ունի։

Պետք չէ համընդհանուր տկարամտության պատճառով ժողովրդի գոյության հետ խաղալ, քանի որ նման խաղերի դաժան փորձ շատ ունենք։

Պետք է ուժեղանալ ու հզորանալ բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ հզոր դաշնակիցներով։

Պետք է իրատես լինել և այնքան քաջություն ունենալ, որպեսզի չվախենալ իրականության աչքերին ուղիղ նայելուց։

Քարանձավային մենթալիտետը նաև շատ տաղանդավոր արտահայտություններ է ունենում, որից բոլոր ուժերով պետք է խուսափել։

Այդ արտահայտությունները հասարակության բոլոր շերտերում առկա են, պարզապես դրանք իրարից տարբեր են, մի տեղ բացահայտ քարանձավ է, այլ տեղերում՝ տարբեր խորություններում թաղված քարանձավներ, որոնց մեջ կան նաև շատ խոր թաղվածները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4179

Մեկնաբանություններ