38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վահրամ Պողոսյանը հերքում է Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու լուրերը

Վահրամ Պողոսյանը հերքում է Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու լուրերը
21.12.2020 | 14:27

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին: «Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»,- գրել է Պողոսյանը:

Դիտվել է՝ 3984

Մեկնաբանություններ