38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումը ահաբեկչություն է

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումը ահաբեկչություն է
21.12.2020 | 14:11

Իրաքի նախագահ Բարհամ Սալիհն ասել է, որ կիրակի գիշեր Բաղդադի դիվանագիտական Կանաչ գոտու վրա հրթիռային հարձակումը «ահաբեկչություն» է, որը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունը:


Իրաքցի զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ կիրակի օրն ընկած հրթիռի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ իրաքցի զինվոր: Զինվորականները հայտնել են, որ հրթիռների մեծ մասը հարվածել է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող Քադիսիա բնակելի թաղամասին՝ վնասելով մի քանի շենքեր և մեքենաներ: ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ դեսպանատան շենքին փոքր վնաս է հասցվել, որևէ վիրավոր կամ զոհ չկա: Իրաքի նախագահի մամուլի խոսնակը գրավոր հայտարարություն է տարածել, որ «Կանաչ գոտու՚ թիրախավորումը ահաբեկչություն է, որը վտանգում է անմեղ քաղաքացիների անվտանգությունը, կյանքն ու նրանց ունեցվածքը: «Դիվանագիտական առաքելությունների թիրախավորումը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունն ու նրա արտաքին կապերը» - ասել է մամուլի խոսնակը:


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակման մեջ մեղադրել է Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումներին: «ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից Բաղդադի միջազգային գոտու վրա կատարված վերջին հարձակումը: Չնայած դեսպանատան անձնակազմը չի տուժել, հարձակման հետևանքով առնվազն մեկ զոհ է եղել Իրաքի քաղաքացիական բնակչության շրջանում և վնասվել է Իրաքի քաղաքացիական ենթակառուցվածքները» - ասել է Պոմպեոն՝ շեշտելով, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով անկայունացող տնտեսական պայմանների դեմ պայքարում Իրաքի ամենամեծ խոչընդոտը իրանամետ ուժերն են:
Պոմպեոն հավելել է, որ զինված խմբավորումները զանգվածաբար գողանում են Իրաքի պետական ռեսուրսները, հարձակվում են խաղաղ ցուցարարների և ակտիվիստների վրա, մասնակցում են կրոնական բռնությունների: CNN -ի աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ-ը ժամանակավոր դուրս է հանում Բաղդադում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների` Իրանի ռազմական հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ վրեժ լուծելու մտավախությունների հետևանքով: ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն Իրաքի առաջնորդներին կոչ է անում՝ քայլեր ձեռնարկել հարձակումները կանխելու նպատակով, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:


Իրաքցի զինվորականների հայտարարության մեջ ասվում էր, որ «ապօրինի խմբավորումը» հրթիռներն արձակել է Բաղդադի հարավում գտնվող ալ-Ռաշիդ ճամբարից:

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ