Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ո՞ւմ հաշվին

Ո՞ւմ հաշվին
19.02.2013 | 01:05

Երեկ կայացած նախագահական ընտրություններին ուշի ուշով հետևում էր մեծ աշխարհը: Որքան էլ դրանց արդյունքները կանխատեսելի էին թե՛ ներսի, թե՛ դրսի համար, այնուհանդերձ, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ դրանք Հարավային Կովկասի հետագա ուղենշման ամենակարևոր ցուցիչն էին: Եվ եթե նախկինում գերտերությունները մինչ ընտրությունների օրն էին մեր ներքին վերադասավորության վրա «աշխատում», հիմա արդեն ընտրություններից հետո կսկսվի իրական ու մեծ «բազարը», թե որ կողմ է գնալու Հայաստանը, նաև` Հարավային Կովկասը, որպես կրակակետային տարածաշրջան` Իրան «ներխուժումից» «հինգ րոպե առաջ»:
Իրավիճակը հեշտերից չէ, որքան էլ թե՛ «Ստրատֆորը», թե՛ CNN-ը բարձրաձայնեն, որ Հայաստանն ավանդաբար եղել է ռուսական ազդեցության գոտի, և մեծ դասավորություն այնտեղ իրականացնելու հույսեր փայփայել պետք չէ:
Դրան հակառակ Ռուսաստանը փորձում է «կոլցո» օպերացիա «իրականացնել» ոչ միայն Մյասնիկյանի հրապարակի մերձակայքում, այնտեղ «տեղակայելով» իր հայտնի գեներալ Երմոլովին, այլև ողջ Հարավային Կովկասում ու քիչ էլ դենը` Եվրասիական միության մագիլները հասցնելով Սիրիա, այնտեղ տեղակայելով ՀԱՊԿ զորքեր` մի կողմից: Մյուս կողմից էլ զարգացումները Դաղստանում, Ադրբեջանում, այո, արդեն իսկ Ջավախքում, գալիս են ասելու, որ Ռուսաստանը պինդ է դրել ոտքը «գազին»` բոլոր առումներով` թե՛ որպես հումքային նոմինանտ, թե՛ որպես հիպերբոլիկ վիճակ:
Հասկանալի է` Սիրիայի խնդրի մասին Լավրովի հետ ոչ մի կերպ զրուցել չհաջողեցնող նորանշանակ Քերիի նկատմամբ ռուսական դեմարշն էլ իր հերթին «կոլցո» օպերացիա է ԱՄՆ-ի նկատմամբ` հասկացնելու ամենագեր (որպես տերություն) ԱՄՆ-ին, որ Ղհը-ին խիստ բացահայտ և անխռով եվրասիական խաղի մեջ քաշած, «ФСБ-սկի» մաներայով բոլորին «մոչիտ» անելու ոգով տոգորված, կռունկների հետ իր թռիչքում չհաջողած Վ. Պուտինն ասում է բոլորին` ամենաբարձր աշտարակից «թքած ունեմ» այն մոտեցման վրա, ըստ որի, փորձելու եք անել ամեն ինչ` խանգարելու Եվրասիական միության կայացմանը. չի ստացվի, թույլ չենք տա: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ Սիրիան հաստատ «չի մտնելու» դեռ չկայացած, կայանալու մեծ հեռանկարներ չունեցող Եվրասիական միության մեջ. դա մեծ բազարի խայծ է գցված Արևմուտքին` Մերձավոր Արևելքի ճակատագիրը միայնակ չտնօրինելու, Ռուսաստանին նույնպես «փայ» տալու համար:
Այսպիսով, «ձեռնամարտը» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այս տարածաշրջանի համար գնալով ավելի ընդգծված է դառնում, հանգույցներից մեկն էլ, ինչպես ասացինք, Հայաստանն է:
Պարադոքսալն այս ամենում այն է, որ մեր մայր-Ռուսաստանի մտքում Հայաստանը մեկընդմիշտ և այլևս ոչ միայն Եվրասիական և Մաքսային միության մեջ է, այլև ռազմական իր բոլոր բաղադրիչներով, ընդհուպ մինչև Ղարաբաղ` օդանավակայան, վերահսկվող գոտիներ, կարծես նույնպես «ներառված» են Եվրասիական միության մեջ: Ռուս «մտածողների» մտքում, ըստ ամենայնի, նաև Ղարաբաղն է Եվրասիական միության «անդամ», ինչի վկայությունը ռուս ուժային էմիսարների` Շոյգու, Բորդյուժա, օրերս էլ` Գերասիմով, նոն-ստոպ այցերն են, որոնց ժամանակ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, բավականին հետաքրքիր «քննարկումներ» են անցկացվում:
Ինչի կհանգեցնեն այս «ուժային» այցերը. պատերազմի՞ (Աստված մի արասցե, որովհետև Ադրբեջանը, հնարավոր է, այս ամենի հակադարձման հեշտ ձևը համարի հենց դա` իրականացնելով իր մանկության երազանքը), թե՞, ի վերջո, գերտերությունները կպայմանավորվեն. էստեղ էլ առաջանում է հարցը` մե՞ր, թե՞ Ադրբեջանի հաշվին:
Կերևա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ