Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Գիտական պատմագրությունը երբեք չի առաջնորդվում քաղաքական նպատակահարմարությամբ

Գիտական պատմագրությունը երբեք չի առաջնորդվում քաղաքական նպատակահարմարությամբ
08.08.2024 | 13:11

Գիտական պատմագրությունը և քաղաքական պատմագրությունը տարբեր բաներ են և ունեն տարբեր նպատակներ։

Գիտնականները շեշտը դնում են փաստերի վրա և առաջնորդվում փաստերով։ Գիտնականների համար պատմական փաստերն են ամենակարևորը, և նրանք վաղուց անվիճելի են համարում, օրինակ, Հայկական Լեռնաշխարհի անվան ճշմարտացիությունը, որ այս տարածաշրջանում հայ ազգը հինավուրց քաղաքակրթական արժեքների հեղինակներից մեկն է։ Գիտնականները անվիճելի են համարում Արցախի, Նախիջևանի, Գարդմանի, ամբողջ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգության պատկանելությունը հայ ժողովրդին։

Քաղաքական պատմագրությունը առաջնորդվում է ըստ տվյալ պահի քաղաքական շահի և կարող է հինավուրց պատմական արժեքները ուղղակի յուրացնել և կամ անվանել այլ ժողովրդի արժեք։ Օրինակ, վերջերս անգամ Հռոմի պապին ենթակա մի կառույց Վատիկանից հայտարարեց, թե «Ադրբեջանը հինավուրց քրիստոնեական ժառանգության վայր է, որտեղ ալբանական հարստություններ կան» (հասկանում եք, որ խոսքը Արցախի վանքերի ու եկեղեցիների մասին է):

Դա նույն Վատիկանն էր, որը մի քանի տարի առաջ Արցախն էր անվանում հինավուրց քրիստոնեական ժառանգության օրրան։ Այսինքն, ըստ հարմարության։

Հիմա ձեռնտու է, որ հայ ժողովրդի ստեղծած հազարամյակների պատմական արժեքները գողանան մեզնից ու անվանեն թուրքական, ալբանական կամ մեկ այլ, վաղը ձեռնտու կլինի, որ կրկին անվանեն հայկական, քանի որ ուժեղացած ու դավաճաններից ազատված Հայաստանը հաղթած կլինի թշնամիներին, և քաղաքական պատմագրությունը կրկին կթեքվի ուժեղի կողմը՝ ըստ տվյալ պահի շահի։

Մինչդեռ գիտական պատմագրությունը երբեք չի առաջնորդվում քաղաքական նպատակահարմարությամբ։ Գիտական պատմագրության հիմքում միշտ փաստն է և կլինի փաստը, ինչքան էլ քաղաքական շահերը խեղաթյուրեն պատմությունը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4817

Մեկնաբանություններ