Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ձև չկա, պիտի կողմ քվեարկեք

Ձև չկա, պիտի կողմ քվեարկեք
28.11.2008 | 00:00

«ԿՈՒՐՅՈԶ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը իսկական փորձաքննություն էր ԱԺ-կառավարություն-նախագահ հարաբերություններում։ Նիստի սկզբում օրինագծերի հիմնական և հարակից զեկուցողները կայծակնային արագությամբ միմյանց փոխարինում էին ամբիոնի մոտ։ Ի վերջո, բանը հասավ իրական բախման։ Կառավարությունն առաջարկում էր դատավորների աշխատավարձը բարձրացնել կրկնակի, ոչ թե նվազագույն աշխատավարձի պես` 5000 դրամով, իսկ օրենսդիրներն էլ, թե` ո՞նց, բա մե՞րը։ ՈՒ այս անգամ կառավարությունը դարձավ իշխանությունների սիրած քննադատության օբյեկտ-ընդդիմությունը։ Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվանբաշուն։ Անխնա քննադատում էին և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անգամ ՀՀԿ պատգամավորները։ Բայց օրվա վերջում պատգամավորներին «բոթաբեր լուրը» հասցրեց Գալուստ Սահակյանը` ձև չկա, պիտի կողմ քվեարկեք։ Փաստորեն, վերևից դակելու հրաման տվող զանգը մի քանի ժամ ուշացել էր, ու պատգամավորներն իրենց տարերքի մեջ էին։ Նյարդային վիճակում էր նաև ԱԺ նախագահը, ով նախկինի պես ռեպլիկներ չէր անում, այլ խիստ տոնով հրամայում էր անջատել խոսափողները։ Անջատեց նաև անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի խոսափողը։ Սակայն Դալլաքյանը չընկրկեց, ջրի երես հանեց ողջ ֆարսը։ «Կամ կոալիցիոն կառավարությունը կոալիցիոն պառլամենտի հետ կապ չունի, կամ կոալիցիոն կառավարությունը չգիտի, թե ինչպիսի նախագծերին կողմ արտահայտվի։ Երկու դեպքում էլ կոալիցիան չի շահում։ Սա նաև հարցեր է առաջացնում` կա՞ կոալիցիա, թե՞ ոչ»,- փաստեց պատգամավորը` միաժամանակ ընդգծելով. «Երեկ ելույթ է ունեցել 16 պատգամավոր, որոնցից միայն մեկը` ՀՀԿ խմբակցության ղեկավարն է կողմ արտահայտվել, մնացածներն այս կամ այն ձևով` դեմ։ Իսկ քվեարկության արդյունքում նախագծին դեմ են քվեարկել երկու պատգամավոր` Տիգրան Թորոսյանը և ես։ «Ժառանգությունը» չի մասնակցել քվեարկությանը։ Դեմ ելույթ ունեցողների մեծ մասն էլ կողմ է քվեարկել, լավագույն դեպքում` ձեռնպահ։ Եթե 16 պատգամավոր դեմ է խոսում, ինչպե՞ս է կողմ քվեարկում։ Սա խոսում է խորհրդարանական կուրյոզի մասին»։
Այն, որ ԱԺ մեծամասնությունն օրենքները դակում է վերևից հրահանգվող մի զանգով, գաղտնիք չէ, սակայն պատգամավորներին դիտավորյալ անհարմար ու ծիծաղելի իրավիճակում դնելու «խասիաթը» ոնց որ թե նորամուծություն է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3945

Մեկնաբանություններ