22.08.2023|
07:50
Հայաստանում արտադրվող միակ քաղաքական պրոդուկտը հիասթափությունն է: Հիասթափություն արտադրում և դրանով իրենց սոցիալ-քաղաքական բազային պահում և կերակրում են թե՛ իշխանական, և թե՛ հակաիշխանական ֆրոնտները: Խնդիրն այն չէ, որ հիասթափության առիթ կամ պատճառ չկա, կա՝ ինչքան ուզես, խնդիրն այն է, որ դա անելը ո՛չ իշխանության, և ո՛չ էլ հակաիշխանության բուն ֆունկցիոնալը չէ, այլ ուղիղ դրա հակառակը՝ հույսի, լույսի, ծրագրերի, հնարավորությունների և լուծումների առաջարկը, հավատի ներշնչումն ու, կոպիտ ասած, դրա վաճառքը: