Երբ քարոզարշավից առաջ քննարկում էինք հնարավոր տարբերակները, հիմնական սցենարն այն էր, որ Փաշինյանի համար ընդունելի ընդդիմությունը լինելու է այն թեկնածուն, ում դարձնելու են քննադատության թիրախ՝ դրանով բարձրացնելով նրա ձայների քանակը:
Օրերս G20-ի գագաթնաժողովին հայտարարված «Մերձավորարևելյան միջանցքի» նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի գեոռազմավարության համար՝ հաշվի առնելով նախագծի լոգիստիկան:
Ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ խուսափեցինք պատերազմից, ավելի ճիշտ, հետաձգեցինք։ Եվ դրա դիմաց վճարեցինք ուկրաինական այցով և հակառուսական դեմարշերով։
«Stop mediaterrorowi w Armenii!» («Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում») նախաձեռնությունը՝ լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի ֆինանսական աջակցությամբ, լրագրողների, բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար Երևանում իրականացրեց անվճար վերապատրաստման դասընթաց՝ ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմի թեմայով: Մասնակիցներին տրվեցին մասնակցությունը հավաստող միջազգային վկայականներ:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...