Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Տավուշի մարզպետն անտեղյակ է իր ղեկավարած կառույցի ֆինանսական հատկացումներից

Տավուշի մարզպետն անտեղյակ է իր ղեկավարած կառույցի ֆինանսական հատկացումներից
22.08.2024 | 07:56

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հարցում եմ արել Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման մասին։ Հիմնադրամից պատասխանել են․ «Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման համակարգումն իրականացնում է Տավուշի մարզպետարանը։ Մանրամասն տեղեկությունենրի համար խնդրում ենք դիմել Տավուշի մարզպետարան»։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օգոտոսի 6-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Խաշթառակի ժամանակավոր, վարարած Աղստևից հուլիսին քանդված ոչ հիմնական կամրջի վերակառուցման ժամկետների, ծրագրի արժեքի մասին, որի պատասխանը ստացել եմ օգոստոսի 14-ին։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է․ «Խաշթառակի ժամանակավոր կամուրջը կառուցվում է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ի կողմից և գտնվում է ավարտական փուլում: Ներկա պահին մեր կողմից ֆինանսական միջոցներ դեռևս չեն հատկացվել: Առաջիկա ծրագրերում նախատեսվում է Խաշթառակի հիմնական կամրջի փոխարեն կառուցել նոր կամուրջ»:

Մարզպետն անտեղյակ էր, որ օգոստոսի 6-ից Խաշթառակի ժամանակավոր կամուրջը գործում է; Հարցման մեջ խնդրել էի հայտնել ժամանակավոր կամրջի կառուցման արժեքը, սակայն մարզպետը չի հայտնել։ «Տավուշ ՏՎ» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ այդ կամրջի կառուցման համար նախատեսված է 32 միլիոն դրամ։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը իր իսկ ղեկավարած գործից անտեղյակ է; սակայն դա չի խանգարում, որ նա և մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից ճոխ պարգևատրվեն։ 2024թ․ հուլիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգևավճար:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ