ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ձեր անտարբերությունն անհասկանալի է

Ձեր անտարբերությունն անհասկանալի է
26.04.2024 | 12:13

Այսօր պայքարի առաջին շարքերում պետք է լինեին գիտական հիմնարկների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչները, ինչպես նաև բուհերի ուսանողներն իրենց դասախոսների գլխավորությամբ։ Ու՞ր եք․․․Ձեր անտարբերությունն անհասկանալի է։ Հավանաբար, դուք ոչ միայն կողմ եք հայրենիքի վաճառքին, այլև ողջունում եք ակադեմիական կոչվող քաղաքը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ