Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Աչքակապություն՝ «ջրի գնով»

Աչքակապություն՝ «ջրի գնով»
29.03.2024 | 21:00

Ջրի սակագինը իբր չեն բարձրացնում, բայց պետբյուջեից 1 միլիարդ դրամ տալիս են «Վեոլիա ֊Ջուր» է, ինչ է` այ դրան։ 2,5 միլիոն դոլար։ Ու դա՝ բյուջեից, որ նույնն է, թե ՀՀ քաղաքացիներից հավաքած կամ պետական պարտք վերցրած փողից։ Ու դրա տոկոսներն էլ դեռ պիտի ՀՀ բնակչության վզին մնան։

Թե բա` գինը չի բարձրանում։

Իրականում երկիրը հիմնավոր են քանդում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ