Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Թղթապանակ անճարության»

«Թղթապանակ անճարության»
10.11.2023 | 18:14

Թղթե բողոք ու թղթե լաց,

Թղթե կույտեր քամուն տված,

Ընտանիքներ թղթի ուժով տեղահանված,

ՈՒ ճամպրուկներ թղթով լեցուն

Դեպի հարուստ մի տերություն։

Թղթե աչքե՜ր սիրահարված,

Խոժոռ աչքեր՝ թղթահարված,

Ամուսնություն թղթով կնքված,

Թղթե խոստում ու ջերմություն,

Թղթին սպասող երջանկություն։

Թղթերը չոր, թղթերը թաց,

Թղթերի տեր հուսահատված,

Թղթեր փառքի ճամփա բռնած,

Թղթեր մարդու գլուխ կտրած։

Թղթի վրա մի կրթություն,

Թղթին թքած անմտություն,

Թղթով տարված մոլորություն,

Թղթով հյուրեր, թղթով տերեր,

Թղթով բերրի, թղթով գերի։

Թղթով վկա խիզախության

Թղթի վրա մի մեծության։

Թղթով առատ ու զարգացում,

Թղթե պատիվ ու միացում,

Թղթե օրենք ու ընտրություն,

Թղթի ուժով անկարգություն։

Թղթախառը մի պատմություն՝

Թղթե շերեփ անկախության,

Թղթապանակ անճարության։

Կարեն ԱԴՈՆՑ

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ