ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Էս ու՞ր հասանք

Էս ու՞ր հասանք
04.11.2023 | 19:26

Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ֆեյսբուքյան գրառման հիմքով։

Ավետիքը տառապում է մի անհասկանալի հիվանդությամբ։

Նա նույնիսկ անկարող է տնից դուրս ելնել։

Իշխանություններին մնում է մարդկանցով բանտերը լցնել պատգարակով։

Էդ էր պակաս։

Թիրախում ազնվագույններն են, այս անգամ, իշխանյանական տոհմի անկոտրում զավակը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5299

Մեկնաբանություններ