Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ադրբեջան արհեստական պետության հիմքերն են անգամ ողողված հայկականությամբ

Ադրբեջան արհեստական պետության հիմքերն են անգամ ողողված հայկականությամբ
07.08.2023 | 09:48

Օգտվելով աննախադեպ կոմֆորտ իրավիճակից, ադրբեջանցիները փորձում են իրենց կարճատև պատմությունից ջնջել ամեն հայկականը, իսկ դասագրքերում բացահայտ քարոզել հայատյացություն: Բայց խնդիրն այն է, որ այս արհեստական պետության հիմքերն են անգամ ողողված հայկականությամբ, իսկ պետական խորհրդանիշերից զինանշանի հեղինակը հայազգի Ռուբեն Շխյանն է:

Վանեք ձեզանից այն հաստիքային քարոզիչներին, որոնք հայոց պատմությունը արժանապատիվ համարողները գնահատում են իբրև ազգայնամոլություն, դա զուտ սորոսական պետականաքանդ, ազգային ոգին կոտրող ծրագիր է;

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5893

Մեկնաբանություններ