Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պետությունը տնամերձ բոստանդ չէ, Արցախն էլ խորթ զավակ չէ

Պետությունը տնամերձ բոստանդ չէ, Արցախն էլ խորթ զավակ չէ
27.07.2023 | 07:10

Երբ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսը, դա ցույց էր տալիս իր իրական վերաբերմունքը պետության ու ժողովրդի նկատմամբ։

Այդ կարգախոսը «թարգմանաբար» նշանակում էր՝ «Հայաստանն իմ տնամերձ բոստանն է, պետական բյուջեն իմ գրպանի փողն է, ժողովուրդն իմ օգտագործման մատերիալն է»։

Երեկ նա արցախցիների վրա մատ էր թափ տալիս, թե բա՝ ձեններդ կտրեք, թե չէ փողերը կկտրեմ։

Նախ՝ ո՞վ ես դու, որ փող կտրես։ Դա քո փողը չէ, դա ՀՀ քաղաքացիների հարկերից վճարած հանրային միջոցներն են, և այդ փող տալն այն նվազագույնն է, որ պետք է արվի պատանդի կարգավիճակում հայտնված արցախցիների համար։

Եվ ամենակարևորը՝ Արցախի իշխանություններ և Արցախի ժողովուրդ, չվախենա՛ք սրա փողային շանտաժից, ղալաթ կանի, թե փողը կկտրի։ Մի՛ ընկրկեք դրա շանտաժների առաջ ու քաջալերեք Արցախի խորհրդարանի պատգամավոր Նելլի Գրիգորյանին, որ մյուսները նրա պես հռետորաբանութուն կիրառեն, այլ ոչ թե նիկոլական ճնշումների ներքո Արցախի ԱԺ նախագահ հեռացրեք պաշտոնից։

Ով Արցախը դիտարկում է որպես խորթ զավակ, ինքն է խորթը և մերժվածը։ Բոլորիս գործն այդ մերժվածին պետությունից խորթացնելն է։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ