Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Արևմուտքի հետ ուղիղ հարաբերություն կառուցելու ցանկացած փորձ Հայաստանը դարձնում է խոցելի

Արևմուտքի հետ ուղիղ հարաբերություն կառուցելու ցանկացած փորձ Հայաստանը դարձնում է խոցելի
08.06.2023 | 14:16

20-րդ դարի սկզբում և 1991 թվականից հետո հայ քաղաքական գործիչների մոտ ձևավորվել է կեղծ համոզմունք, միամտություն, նույնիսկ, ինչ-որ տեղ՝ մեծամտություն, որ Հայաստանն ուղիղ ձևով կարող է հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ և շահել։

Ասեմ, որ քանի դեռ Արևմուտքում իշխանության են այն էլիտաները, որ կան, դա անհնար է։ Հարաբերություններ ունենում են իրավահավասար պետությունները, իսկ Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելու Հայաստանի փորձերը վերածվում են ինքնիշխանության կորստի։

Տեսականորեն Հայաստանը կարող է ապագայում իր համար օգտակար հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, եթե այդ հարաբերությունները կառուցվեն հայ-ռուսական դաշինքի շահերից ելնելով (ՀԱՊԿ-Արևմուտք, ԵԱՏՄ-Արևմուտք, Ռուսաստան-Հայաստան դաշինք-Արևմուտք և այլն)։ Այս դեպքում Արևմուտքի հետ հարաբերություններում Հայաստանը պաշտպանված կլինի Ռուսաստանի մասնակցությամբ գոյություն ունեցող կառույցների կողմից։

Գիշատիչ Արևմուտքի հետ ցանկացած ուղիղ հարաբերություն կառուցելու փորձ Հայաստանին դարձնում է խոցելի և հանգեցնելու է աղետի։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4733

Մեկնաբանություններ