ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ամբոխ և անհատ

Ամբոխ և անհատ
15.04.2023 | 22:18

Խորհրդային ժամանակներում այլակարծության համար դատապարտում էին, ուղարկում Սիբիր, ստիպում մարդկանց ապրել վախի մեջ։ Ու մարդը դադարում էր կարծիք արտահայտել, խոսել կամ էլ խոսում էր ու արժանանում համապատասխան պատժի։

Էսօր նույն բռնապետությունն իջել է հասարակության մեջ․ ամբոխը դարձել է անհանդուրժող, ատող, իրար միս ուտող։ Բավական է մի արարք, մի խոսք, մի դիպված, ու միանգամից երկփեղկվում ենք, ճիշտ ու սխալ անում, եթե մեզ նման չի, ուղարկում գրողի ծոցը, եթե իմ ճաշակով չի, թքում ու մրում: Ու եթե տարբերակ ունենայինք, օրական մի հազար հոգու կխաչեինք մեր սեփական ձեռքերով, որովհետև «մի տեսակ դուրներս չի գալիս»։

Անհանդուրժողականությունը դառնում է ազգային դիմագիծ, և փոխանակ ձեռք-ձեռքի տանք ու բռունցքվենք, ամեն մեկն իր ոլորտում պայքարում է իր նմանի դեմ. քաղաքական գործիչը պատրաստ է թրատել մյուսին՝ իր հայացքները չկիսելու համար, հավատացյալը մի ուրիշ հավատացյալի է պատրաստ պախարակել (կարծեմ՝ սերն էր Քրիստոսի աշակերտ լինելու հիմքը), որովհետև որոշել է Աստծուն պաշտել ոչ իր նման, մշակութային գործիչը, գրողը, բիզնեսմենը, ամեն մեկն իր ոլորտում տարբերակ ունենար՝ մյուսներին երևի վերացներ։ Հավատում եմ, որ սա առավելապես Ֆեյսբուքում է միայն, որովհետև այստեղ հեշտ է դիվանին պառկած գոռալ, բացականչել, գրել, հայրենասեր խաղալ:

Թե բա՝ վա՜յ, դրոշ է վառել... Լա՛վ է արել։ Կազմակերպված միջոցառումը «պռավալ» չի տվել, ոչ մի բիծ երկրի վրա չի բերել, բայց ցույց է տվել, որ երկրի ներսում ազգային ոգի ու մտածելակերպ կա, դիրքորոշում կա։ Սա ատելության քարոզ չի, սա ցավի, բանտարկված ոգու դրսևորում է, անհատի՝ իր բողոքն արտահայտելու ձև, պատգամ՝ մի քանի հասցեատերով։

Իսկ էն թեզը, թե՝ դիրքերում մերոնց կխփեն, ինձ դեռ օգոստոսին ասաց ուժային կառույցներից մեկի բարձրաստիճան մի սպա, երբ Աղավնոյում ուզում էինք փառատոն կազմակերպել․ «Տղա ջան, անիմաստ բարկացնելու եք, դիրքերում մերոնց վրա կրակեն։ Սա ժամանակավոր մի բան է, ավելի լավ է՝ հիմա անաղմուկ, հանգիստ հեռանանք»։ Խանգարեցին։ Չթողեցին։ Չարեցինք։ Էսօր դիրքերում չէ, արդեն դաշտերում են մերոնց վրա կրակում, Աղավնոն էլ չկա․․․

Աստվա՛ծ է էս երկրի ու ժողովրդի տերը, ու որ էսքան տարի դիմակայել ենք, շարունակելու ենք և հետո, որովհետև ամբոխին կարելի է հաղթել, անհատին՝ երբե՛ք, իսկ հայ ազգը անհատներ ծնող ազգ է։

Արմեն Նիազյան

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ