ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դաշնակցի մասին. Էդգար Էլբակյան

Դաշնակցի մասին. Էդգար Էլբակյան
17.09.2022 | 12:02

Երբևէ նկատե՞լ եք՝ բակում թրև եկող պարապ-սարապներն ինչ ինքնավստահությամբ են աշխատանքի գնացող-եկող հարևաններից խմիչքի փող ուզում։ Մի կողմից՝ անօգնականությունը, մյուս կողմից՝ ոչինչ չանելու, փաստացի՝ սոցիալական հարաբերությունների մեջ չմտնելու արդյունքում գոյացած անտեղի բարձր ինքնագնահատականը մարդուն ստիպում են մտածել, թե ինքն ինչ-որ լուրջ առաքելությամբ էակ է և շրջապատն իրեն պարտք է։


Այդպիսին է նաև հայոց հավաքական քաղաքական միտքը դաշնակցի վերաբերյալ ընկալումներում։ «Նիսյա խմողների» պես շատերին թվում է, թե դաշնակիցն ամեն ինչ քո փոխարեն անողն է, բավական է գտնես այդպիսի մեկին, և բոլոր հարցերը կլուծվեն։ Այդ մարդկանց եթե պատմես, որ ԱՄՆ-ը Թայվանի դաշնակիցն է, բայց թղթով մի քանի անգամ պաշտոնապես այն ճանաչել է Չինաստանի մաս, իրենց աշխարհընկալումը կարող է քանդվել, կամ որ ժամանակին նույն ԱՄՆ-ը ծանր սպառազինություն էր վաճառում Իսրայելի թշնամիներին։ Ընդհանրապես կապշեն, երբ իմանան, որ Թուրքիան 1993-ին հրաժարվել է Ադրբեջանին 10-15 քաղաքացիական ուղղաթիռ տրամադրել՝ խաղաղ բնակչությանը Քարվաճառից տարհանելու համար և այլն։


Քաղաքական հասունություն ունեցող ազգերը և, առաջին հերթին, նրանց էլիտաները գիտեն, որ դաշնակիցը նույնպես ռեսուրս է, որին պետք է կերտել։ Այն երբեք օդից չի ընկնում, անփոփոխ տրված մեծություն չէ, ավելին, դաշնակից՝ չի նշանակում քո տեղն ապրող ու ամեն օր քո «խմիչքի փողը տվող»։
Մտածողության այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ վերևում նշածս երկու փոփոխականները՝ անօգնականությունը և անտեղի բարձր ինքնագնահատականը վերացնելու դեպքում։ Իսկ հակառակը նոր ճանապարհ է դեպի 1915 թիվ:

Դիտվել է՝ 6552

Մեկնաբանություններ