ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բանակի ստրկացումն առաջինը՝ իր ու հետո՝ երկրի մահն է. Սուսաննա Բաբաջանյան

Բանակի ստրկացումն առաջինը՝ իր ու հետո՝ երկրի մահն է. Սուսաննա Բաբաջանյան
10.08.2022 | 07:20

Երկրի հոգսով ապրել, նրա օրհասին, լինել-չլինելուն պատասխանատու լինել, ամենևին չի նշանակում քաղաքականությամբ զբաղվել:
Հին աշխարհում՝ Հռոմից սկսած, զինվորականն ավելի բարձր դիրք ուներ, ավելի պատասխանատու էր երկրում կատարվող իրադարձություններին, քան՝ թագավորը կամ կեսարը:


Եվ դա չէր կոչվում քաղաքականությամբ զբաղվել, այլ՝ վերջին խոսքն ասել մարտի նետվելով, հարկ եղած դեպքում՝ անմիջականորեն հակազդել սխալ կառավարմանը, կամ՝ սրախողխող անել, ինչպես արել են Անտոնիոսին:
Ահա թե ինչու ամենապատվավոր ու բարձր պաշտոնն էր համարվում զինվորականի կոչումը, հասարակության ամենակիրթ խավն էր:


Կռվի դաշտում՝ առույծ, կյանքում պարահանդեսներում՝ ջենթլմեն:
Որքան ազնվական, նույնքան էլ՝ պատվախնդիր:
Բանակն իր ստրակահաճ իներտությունը չէր արդարացնում քաղաքականությամբ չզբաղվելու կեղծ դերակատարմամբ:
Տգետ ու բազմախավ ժողովուրդը կարող էր ինչ-որ մի ժամանակ ստրկանալ իշխանությանը, բանակը՝ երբեք:
Բանակի ստրկացումն առաջինը՝ իր ու հետո՝ երկրի մահն է:
Բանակը միայն իր հայրենիքի ու ժողովրդի ծառան էր, ոչ մի արքա ու ծերակույտ չէին կարող թելադրել նրան:


Այդպիսի բանակի եմ կարոտ, որ կարողանամ ասել՝ ես իմ բանակի ու նրա զինվորի ցավը տանեմ:
Մնացյալը՝ էժան էմոցիաների, կեղծ արժեքների և իմիտացիաների դաշտում է:

Դիտվել է՝ 7659

Մեկնաբանություններ