«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվրոպական պառլամենտի առցանց կոնֆերանսում Էդմոն Մարուքյանը բարձրացրել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Եվրոպական պառլամենտի առցանց կոնֆերանսում Էդմոն Մարուքյանը բարձրացրել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը
05.02.2021 | 13:58

Եվրոպական պառլամենտում «Նորացնելով Եվրոպան» (Renew Europe) խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել առցանց կոնֆերանս՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի հետ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկմանը։ Դրա շրջանակում ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ռազմագերիների վերադարձի վերաբերյալ: Այդ հարթակը Մարուքյանը ֆեյսբուքյան գրառման մեջ շատ կարևոր է որակել:

«Հանդիպմանը մասնակցություն են ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արժեքների և թափանցիկության եվրոպական հանձնակատար Վերա Յուրովան, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի» (ALDE) նախագահ Հանս վան Բաալենը, Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը, Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնակատարներ Կադրի Սիմսոնը և Վալդիս Դոմբրովսկիսը։ Կոնֆերանսին մասնակցություն էր ունենում նաև Ադրբեջանի պատվիրակությունը:


Քննարկելով երկկողմ փոխգործակցության տարաբնույթ հարցադրումներ՝ նախատեսված ելույթում անդրադարձ եմ կատարել Հայաստանի և Արցախի համար Արցախյան պատերազմի և նոյեմբերի 09-ին կնքված եռակողմ հայտարարությունից բխող մարտահրավերներին, սպառնալիքներին և հումանիտար ճգնաժամին։ Մասնավորապես՝ շեշտադրել եմ հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձի և այս հարցում եվրոպական գործընկերների աջակցության անհրաժեշտությունը», - գրել է պատգամավորը:

Դիտվել է՝ 3663

Մեկնաբանություններ