«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցությունը
31.01.2021 | 20:55

Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուի հետ և քննարկել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:


«Կողմերն ընդգծել են այս ուղղությամբ ջանքերը ավելացնելու, մասնավորապես, համատեղ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Թուրքիայի ՊՆ փոխնախարարը Աղդամ էր ժամանել երեկ` Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու:

Դիտվել է՝ 2799

Մեկնաբանություններ