«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սպիտակ տունը պատմել է Պուտինի ու Բայդենի զրույցի մասին

Սպիտակ տունը պատմել է Պուտինի ու Բայդենի զրույցի մասին
29.01.2021 | 20:29

Ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցի մասին:


Նրա խոսքով՝ Բայդենը «հստակ նպատակներ ուներ, որոնք ցանկանում էր փոխանցել այս զրույցի ընթացքում»: «Նա երբեք չի զսպել, երբ խոսքը վերաբերում է նախագահ Պուտինին կամ Ռուսաստանի կառավարության գործողությունների հետ կապված իր մտահոգություններին: Եվ նա, իհարկե, խոսակցության ընթացքում դա հստակ փոխանցել է», - ասել է Փսակին: Կրեմլը Պուտինի և Բայդենի զրույցը որակել էր աշխատանքային և անկեղծ:

Դիտվել է՝ 4375

Մեկնաբանություններ