«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բնակարանների բանալիներ են հանձնվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների ընտանքիներին

Բնակարանների բանալիներ են հանձնվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների ընտանքիներին
27.05.2016 | 10:35

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներն է հանձնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի և զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքների անդամներին:

«Հանրապետության նախագահի, Երևանի ավագանու առաջարկով որոշում կայացրինք բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների բոլոր այն ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ունեն: Իսկապես ցավը և վիշտը մեծ է: Զավակի, ամուսնու կամ հոր կորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել: Ես խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար: Մեր տղաների գործն անմահ է, և ես վստահ եմ, որ նրանց օրինակով դեռ շատ սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ