ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Արքայազն ՈՒիլյամն ու Քեյթ Միդլտոնը պապարացիներին խնդրել են հեռու մնալ նորածին Շառլոթից

Արքայազն ՈՒիլյամն ու Քեյթ Միդլտոնը պապարացիներին խնդրել են հեռու մնալ նորածին Շառլոթից
09.05.2015 | 11:49

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն օրերս համալրվեց նոր անդամով, իրադարձությունը շարունակում է մնալ լրագրողների ու պապարացիների ուշադրության կենտրոնում: Արքայադուստր Շառլոթ Էլիզաբեթ Դիանայի ծնողները` արքայազն ՈՒիլյամն ու Քեյթ Միդլտոնը, խնդրել են մշտապես հետևող լրագրողներին ու պապարացիներին իրենց փոքրիկին հանգիստ թողնել: Մայիսի 2-ին լույս աշխարհ եկած արքայադուստրն այժմ ընտանիքի հետ գտնվում է Նորֆոլքում, որտեղ նրա հետևից գնացել են լուսանկարիչները: Երեխայի ծնողները ստիպված են եղել դիմել Նորֆոլքի ոստիկանություն, որպեսզի իրավապահներն ապահովեն իրենց անձնական կյանքի գաղտնիությունն ու հեռու պահեն պապարացիներին:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ