Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շնորհակալություն են հայտնել իրենց «երկրպագուներին», ովքեր «ճամբար» են կազմել հիվանդանոցի բակում, որտեղ պետք է լույս աշխարհ գա արքայական ընտանիքի նոր ներկայացուցիչը: Daily Mail-ը գրել է, որ արքայական զույգը արքայական նախաճաշ է ուղարկել հիվանդանոցի բակում գիշերող մարդկանց: ՈՒիլյամն ու Քեյթը՝ լուրերով են տեսել դրոշներով փաթաթված մի խումբ բրիտանացիների, որ վերջին երկու շաբաթն անցկացրել են Լոնդոնում` Փեդինգթոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցի մոտ: Առավոտյան բրիտանացի երկրպագուներն արթնացել են` զարմանքով տեսնելով իրենց համար պատրաստված սուրճը, կրուասաններն ու դանիական հրուշակեղենը` վարդագույն ժապավենով տուփերի մեջ: