Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ո՞Ւմ հաշվին են ուզում ապրել տաքսիստները

Ո՞Ւմ հաշվին են ուզում ապրել տաքսիստները
06.02.2015 | 00:05

Ոչ միշտ է, որ կառավարության շենքի առաջ բողոքի դուրս եկածներն իրավացի են։ Շրջանառության հարկի դեմ բողոքողների ակցիայից ոգևորված, տաքսու վարորդները «քնից արթնացան» և հիշեցին, որ իրենք դեռևս նախանցյալ տարի բողոքում էին ամսական 12 հազար դրամ տուրքի դեմ և որոշեցին խնդիրը կրկին հանել ջրի երես։ Բայց ավելի լավ կլիներ այն «ջրից» դուրս չհանեին։ «Ամսական 12 հազար դրամ ինչի՞ պիտի վճարենք, ինչի՞ տեր ենք։ Օրական հազիվ 3 հազար դրամ ենք աշխատում»,- մամուլի ասուլիսներում և կառավարության շենքի առջև այս նույն երգն են երգում։ Բայց իզուր։ Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ տաքսու վարորդներն օրական ամենաքիչը 7-8 հազար դրամ օգուտ ունեն, չհաշված մասնավոր տաքսիների եկամուտը։ Ճիշտ է, մենք հաշվի ենք առնում նրանց աշխատանքի բարդությունը ևս, բայց ո՞վ ասաց, որ մյուս աշխատանքները թեթև են, և ո՞վ ասաց, որ մյուսները հարկեր չեն վճարում։ Ի վերջո, անհասկանալի է, թե ինչ են ուզում տաքսիստները. երբ լիցենզիայի տրամադրման պայմաններն ավելի խիստ էին և ծախսատար, այն ժամանակ էլ բողոքում էին դրա դեմ։ Այժմ, երբ բոլոր այդ պահանջները վերացված են, և ամսական պետք է վճարել ընդամենը 12 հազար դրամ, նրանք կրկին դժգոհ են։ Գուցե ընդհանրապես չե՞ն ուզում ոչինչ վճարել, դա այլ հարց է։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ չպիտի վճարեն։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ