Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հայաստանը վերսկսում է բանակցությունները ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ

Հայաստանը վերսկսում է բանակցությունները ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ
24.12.2014 | 12:44

«Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որում առավելագույնս պահպանելու է Ասոցացման համաձայնագրում բանակցված բոլոր նորմերը, որ հնարավոր է և չի հակասում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը»՝ ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ արդեն որոշված են հիմնական ուղղությունները, որոնցով Հայաստանը կխորացնի կապերը Եվրամիության հետ:
«ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ոլորտները պարզելուց հետո Հայաստանի համար հնարավոր եղավ նաև Եվրամիության հետ կարգավորել կապերը, ինչը պետք է բերեր Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր իրավական ձևաչափի ստեղծմանը»,- ասել է Մելքոնյանն ու մանրամասնել, որ «Նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները տարվում են հիմնականում առևտրային հարաբերությունների, մրցակցության պաշտպանության, մտավոր սեփականության իրավունքի, տեխնիկական կանոնակարգերի, սննդի անվտանգության մասով: Դրան զուգահեռ արտաքին գործերի նախարարությունը քննարկում է նաև համաձայնագրի քաղաքական բլոկը: Եթե աշխատանքներն արդյունավետ ընթանան, Հայաստանը մոտ ապագայում կստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը»:
Փոխնախարարը ճշգրտել է. «Պատրաստվող համաձայնագրում ներառված ոլորտները վերցված են Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրից, որտեղ ներառված էին 28-29 ոլորտներ: Դրանք ընդգրկում են համագործակցության հնարավոր ձևեր` էներգետիկայի, հանքարդյունաբերության, մարդու իրավունքների, կրթության և մյուս ոլորտներում: Ներկայումս ուշադիր քննության են ենթարկվում բոլոր կետերը, որոնք ներառվելու են ԵՄ-ի հետ պատրաստվող նոր փաթեթում, որպեսզի չհակասեն այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնում է ԵԱՏՄ-ին անդամակցելով»:
Նախօրեին Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագրի մասին էր խոսել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ ընդգծելով, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել նոր իրավիճակում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իրավական բազայի մշակումն ու տարբեր ոլորտներում աջակցության ցուցաբերումը:
«Մենք քաջալերելու ենք Հայաստանին՝ շարունակել մասնակցել Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում գործող համագործակցության բոլոր ձևաչափերին այնքանով, որքանով չեն հակասում Եվրասիական տնտեսական միության առջև Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին»,- ասել էր դեսպանը ու կարևորելՀայաստան - Եվրամիություն առևտրային հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիշեցնելով, որ հենց Եվրամիությունն է հանդիսանում Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը:
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հավաստմամբ՝ չի դադարեցվի նաև Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: 2014-2017-ին Հայաստանին կտրամադրվի 140-170 մլն եվրոյի աջակցություն՝ միտված մի քանի ոլորտների զարգացմանը:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ