ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Երիտասարդների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն

Երիտասարդների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն
06.04.2014 | 12:49

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրին ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, երիտասարդների հիմնախնդիրները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց հիմնադրամի կառուցվածքը, ծրագրային ուղղությունները, առանձին մեծամասշտաբ ծրագրերը։
ՀԵՀ գործադիր տնօրենը նշեց, որ հիմնադրամն իր դահլիճներն անվճար տրամադրում է երիտասարդական կազմակերպություններին։ Հիմնադրամն իր մարզային կենտրոններով նպաստում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես, 2013թ. սկսած՝ մարզային կենտրոններն իրականացրել են մոտ 200 ծրագիր։ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում իրականացվել է 90 երիտասարդական ծրագիր, այս կենտրոն ընդհանուր առմամբ այցելել է 15000 երիտասարդ։ Այստեղ են կազմակերպվում նաև երիտասարդների հանգստի ծրագրերը։ Պարոն Տեր-Հովակիմյանը խոսեց Երիտասարդ գիտնականների աջակցության, ուսանողների կրթաթոշակների փոխհատուցման, կամավորների զարգացման ծրագրերի, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթների անցկացման մասին։
Համաժողովի հաջորդ բանախոսը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, կարևորեց լրագրողների համար նախատեսված համաժողովի աշխատանքները, քանի որ նկատվում է որոշակի մասնագիտական հմտություններ պահանջող վերլուծությունների, նյութերի պահանջ։ Խոսելով պետական երիտասարդական քաղաքականության ուղենիշների մասին՝ պարոն Քարամյանն ընդգծեց, որ նախարարությունն իր քայլերը կառուցում է փաստարկված քաղաքականության տեսքով։ Այդ իսկ պատճառով նախարարության կազմի մեջ հիմնվեց երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոն, որի միջոցով եռամսյա, կիսամյակային և տարեկան կտրվածքով համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում, և դրանց համադրման միջոցով վեր են հանվում երիտասարդներին հուզող ամենատարբեր խնդիրներ։ Փոխնախարարը Հայաստանի երիտասարդների համար առանձնացրեց 3 կարևոր հիմնախնդիր՝ զբաղվածություն, որակյալ կրթության ստացում և սոցիալական խնդիրներ։ Ընդ որում, ըստ նրա՝ այդ հիմնախնդիրները նույնական են ամբողջ աշխարհում։ Արսեն Քարամյանն ընդգծեց, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն։
Արսեն Քարամյանը տեղեկացրեց նաև, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կառավարությանը ներկայացրել է մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին բիզնես վարկեր տրամադրելու ծրագիր: Ըստ ծրագրի՝ այդ ընտանիքները վարկեր կստանան շուկայում էականորեն տարբերվող, արտոնյալ պայմաններով:

Դիտվել է՝ 2090

Մեկնաբանություններ