«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

IL MIO PAPA

IL MIO PAPA
06.03.2014 | 13:26

Իտալիայում մարտի 5-ից վաճառքի է հանվել Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոսի 69 էջանոց ֆանզինը։ Ֆանզին անգլերենից թարգմանած նշանակում է երկրպագուների ամսագիր՝ ոչ պրոֆեսիոնալ, սահմանափակ տպաքանակով հրատարակվող ամսագիր կամ բրոշյուր՝ նվիրված որևէ հայտնի անձի կամ մշակութային խոշոր երևույթի։ Ամսագիրը հրատարակվել է IL MIO PAPA խորագրով և ներառում է Ֆրանցիսկոսի լուսանկարները, պատմություններ նրա կյանքից, հայտնի ելույթներից հատվածներ, օտար մարդկանց կարծիքները Հռոմի պապի վերաբերյալ: Agence France-Presse-ի տվյալներով, ամսագիրը վաճառվում է 50 եվրոցենտով, տպաքանակը հայտնի չէ։

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ