ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

2008-ի շարժման կորուստները ավելի մեծ են եղել

2008-ի շարժման կորուստները ավելի մեծ են եղել
14.02.2014 | 16:19

Մարտի 1-ը մոտենում է: ՀԱԿ-ը հանրահավաք է նախատեսել այդ օրը, իսկ ՀԱԿ նախկին և այժմ Քաղաքացիական պայմանագրի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել Մյասնիկյանի արձանի մոտ, ուր 2008-ի այդ օրը Ազատության հրապարակում ցուցարարների ջարդից ու բռնի ցրումից հետո ժողովուրդը հավաքվել էր շարունակելու պայքարը հանուն իր սահմանադրական իրավունքների: 2008-ի դեպքերից անցել է վեց, ՀԱԿ դաշինքի ձևավորումից` հինգուկես տարի: Այսօր այլևս չկա ՀԱԿ դաշինք, գործում են նույն անունով կուսակցություն և դաշինքից անջատված այլ կուսակցություններ ու քաղաքական խմբավորումներ: Վեց տարի առաջ բոլոր ուժերին միավորում էր մեկ բան` իշխանափոխության տեսլականը, վեց տարի անց այդ նպատակը կմիացնի՞ նույն ուժերին` հարց է, թեև ոչինչ բացառված չէ քաղաքականության մեջ: Խնդիրն այն է, որ քաղաքական ամբիցիաները միշտ դոմինանտ են եղել հայ քաղգործիչների համար: Ամբիցիաները շատ բան են որոշում Հայաստանում: Անհատական, նեղկուսակցական շահերը հաճախ գերադասվում են ընդհանրական` հանրության, ժողովրդի շահերին: Հետսովետական Հայաստանում այդպես էլ չձևավորվեց քաղաքական դպրոց: Չկա քաղաքական մշակույթ ասվածը, կամ այն կա յուրովի` միմյանց խանգարելու, միմյանց դեմ աշխատելու կոնտեքստում:
2008-ի շարժումը նպաստեց հասարակության քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը, երիտասարդ քաղաքական գործիչների ի հայտ գալուն, երկրում ներքաղաքական ճահճից ձերբազատմանը: Շարժման կորուստները ավելի մեծ էին, պաշտոնական տվյալներով` 10 զոհ: Նրանց արյունը դեռևս չի փոխհատուցվել, որը կարող էր լինել, առաջին հերթին, մարտի 1-ի մեղավորների պատժմամբ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ