«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայաստանը դարձել է մի նոր Պրոմեթեոս, որն ուզում է արևմտյան բոցը փոխանցել մարդկությանը» (տեսանյութ)

«Հայաստանը դարձել է մի նոր Պրոմեթեոս, որն  ուզում է արևմտյան բոցը փոխանցել մարդկությանը» (տեսանյութ)
10.12.2013 | 11:06

Կինոյի տանը տեղի ունեցավ «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Գևորգ սրբազանը ներկայացրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնը և ուղերձը համաժողովի մասնակիցներին: Ելույթ ունեցան Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ: Արձանագրվեցին փաստեր, բացահայտումներ:
«19-րդ դարի վերջին գումարվեց շատ կարևոր ժողով, որտեղ 22 կետով որոշվեց 20-րդ դարի ապագան: Այդ կետերից երրորդը վերաբերում էր ընտանիքի գաղափարը վերացնելուն, առաջին կետում նշվում էր ամեն ինչով երիտասարդների մեջ այլասերում և անբարոյականություն սերմանելու մասին»,- իր խոսքն այսպես սկսեց Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների տեսուչ տեր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ և հիշեցրեց, որ 1950-ականներից հիպիական շարժումը ձևավորեց ազատ ընտանիքի գաղափարը կամ, ինչպես իրենք էին ասում, սեքսի ազատության գաղափարը: «Եվրոպայում 90-ականներից սկսվեց միասեռականության տարածումը և, չգիտես ինչու, մենք էլ, իբրև կատարյալ եվրոպացիներ, «պիեռ գարդեն» հագնելով, բայց մնալով խաշի բուրմունքի ներքո, որոշեցինք եվրոպական ամեն տեսակի աղբ որդեգրել: Հինգ տարի առաջ ես վերադարձա Ֆրանսիայից և ափ ի բերան էի մնացել, երբ առավոտից երեկո հեռուստաէկրաններից լսում էի արևմտյան արժեքների մասին: Քսանվեց տարի ապրելով Արևմտյան Գերմանիայում, Ֆրանսիայում, այդպես էլ չհասկացա, որո՞նք են Արևմուտքում գոյություն ունեցող արժեքները: Եվ հանկարծ Հայաստանը դարձել է մի նոր Պրոմեթեոս, որն ուզում է արևմտյան բոցը փոխանցել մարդկությանը»,- ասաց տեր Կոմիտասը: Դիմելով մի ծառ կտրելու համար ցույցեր անողներին, ասաց, որ մարդկային անտառն է այսօր կոտորվում, ո՞վ է այդ մասին մտածում, կառավարությանը քարկոծողներին հիշեցրեց Քրիստոսի խոսքը` թող առաջինը քար նետի նա, ով մեղք չունի, որովհետև, նրա խոսքով, կառավարությունը մեր եղբայրն է, մեր հորեղբոր տղան, սա նշանակում է, ինչպես երեկ դաստիարակել ենք մերոնց, դրա արդյունքներն ենք քաղում:
Տեր Կոմիտասն անդրադարձավ նաև թերթերից մեկի հոդվածին, որտեղ նշվում է, թե Հայաստանում առաջին համասեռամոլ ամուսնությունն է տեղի ունեցել: «Ո՛չ անունը կա, ո՛չ հասցե,- ասաց նա:- Գրված է` չնայած այդ տղաները ապրում են քյառթուական թաղամասում, նրանք իրար հետ ամուսնացել են: Սա տականքություն է: Հայի մեջ հային սպանելու համար նախկինում ասում էին` գեղցի, հետամնաց, հիմա` քյառթու: ՈՒրեմն, ո՞վ է մեզ սպանում, մեր մեջ գոյություն ունեցող մսրամելիքները, որոնք ստանալով գրանտներ, ծառայում են իրենց տերերին, ինչպես Ավետարանն է ասում` չէ՞ որ շներն էլ սնվում են իրենց տերերի սեղանների փշրանքներից: Եթե մենք ուզում ենք խոսել ազգի և ազգային արժեհամակարգի մասին, նախ պարտավոր ենք ազգ լինել: Իսկ ազգ նշանակում է ազգային հավաքական միասնություն, հավաքական միասնության շահ»:
Տեր Կոմիտասն իր խոսքը եզրափակեց, հիշեցնելով, որ եթե մենք չզբաղվենք մեր զավակների դաստիարակությամբ, նրանցով կզբաղվեն ուրիշները: Նրա խոսքով` այսօր պետք է դաստիարակենք մեր զավակներին այնպես, որ, պաշտոն ստանալուց հետո, նրանց չհայտարարեն ազգի տականք:
«ԱՄՆ-ի դեսպանատունը և մի շարք միջազգային կառույցներ մոտ մեկ շաբաթ առաջ հանդես եկան ամեն գնով Հայաստանում այլասերումը պաշտպանելու հայտարարությամբ»,- այս մասին իր ելույթում ասաց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ, միջազգային կառույցներին, հատկապես ԱՄՆ-ի դեսպանատանը հիշեցնելով, որ նրանք մեզ մոտ հյուր են և իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքին գործերին, ազգային անվտանգությանն էլ կոչ արեց կանխել ճնշումները, որ գործադրում են այդ կառույցները մեր կառավարության վրա:
Նա միանգամայն տեղին նկատեց, որ սերն է այն բանաձևը, որ լուծում է և՛ կոնֆլիկտների ու բռնությունների խնդիրը, և՛ ապահովում է մարդկային երջանկությունը:
«Մայիսի 20-ին Հայաստանում ընդունվել է գենդերի մասին օրենք, որն ապահովում և պարտադրում է պետբյուջեի հաշվին այլասերման քարոզ իրականացնել Հայաստանում»,- հավելեց Արման Բոշյանը, տեղեկացնելով, որ դիմել են համապատասխան մարմիններին և ստացել մի շարք փաստաթղթեր: Պարզվում է, մինչև ընդունվելը այս օրենքը մերժել են հինգ նախարարություններ, հատկապես կտրուկ է եղել արդարադատության նախարարության գնահատականը։
«Կառավարությունն այս օրենքը կյանքի է կոչել` եվրոպական գործընթացին լիարժեք ինտեգրվելու համար: Այն հիմնավորվում է իբրև միջազգային պարտադրանք, սակայն հղում է տրվում է մի փաստաթղթի, որը պարտադիր բնույթ չի կրում: Կարելի է ենթադրել, որ խոսքը բանավոր պարտավորությունների մասին է, իսկ թե ի՞նչ պարտավորությունների, պետք է պարզի Ազգային անվտանգությունը»,- նկատեց Արման Բոշյանը, կանխատեսելով նաև, թե ինչ է սպասվում գենդերի մասին օրենքի ընդունումից հետո: Սկսվում է նույնասեռ ամուսնությունների օրինականացման, արյունապղծության և մանկապղծության գործընթաց, հիմք է դրվում յուվենալ արդարադատության, որ նույնն է, ինչ օրինականացված մանկասպանությունը: Հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են սպասվում կրթական համակարգում, Արման Բոշյանը ներկայացրեց միայն մեկ փաստաթղթի մեկ դրույթ, որը կոչվում է «Սեքսուալ կրթության ստանդարտները Եվրոպայում»: Առաջարկվում է 4-6 տարեկան երեխաներին սովորեցնել` սեփական սեռական օրգանների մանրամասն ուսումնասիրում, մաստուրբացիա, ինչը պետք է սովորեցվի մանկապարտեզներում և դպրոցներում, գենդերային ինքնության ամրապնդում և կողմնորոշում, սեքսի մասին զրույցներ: «Սա այն է, ինչն ուղղված է մեր երեխաների դեմ: Եվս մեկ պաշտոնական փաստաթուղթ ենք ստացել սոցնախարարությունից, ներկայացրել են հակափաստարկներ, հինգն են դրանք, ընդհանուր իմաստն այն է, որ գենդերը լավ բան է,- ընդգծեց Ա. Բոշյանը, բացահայտումների նոր կծիկ բացելով:- Սոցնախարարությունը պնդում է, որ գենդերի մասին օրենքի մշակման աշխատանքը տևել է երեք տարի, մենք ուսումնասիրեցինք այդ աշխատանքը և հայտնաբերեցինք, որ Ղրղզստանի` 2008-ին ընդունված և հաստատված գենդերային օրենքը, մեղմ ասած, շատ նման է Հայաստանի օրենքին: Իսկ եթե ավելի հստակ ասեմ, նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկը մյուսի թարգմանությունն է: Տարբերությունը յոթուկես տոկոս է: Ես անձամբ թարգմանեցի Ղրղզստանի գենդերի մասին օրենքը հայերեն, այդ քրտնաջան աշխատանքը ինձնից պահանջեց երեք ժամ, բայց ոչ երեք տարի»: Ի դեպ, այդ օրենքի տեքստի մշակման համար միայն 2008-ին հատկացվել է երեքուկես միլիոն դրամ:
Սոցնախարարությունը հավատացրել է, որ օրենքը որևէ դրույթով չի անդրադառնում մշակույթի և ընտանիքի խնդիրների կարգավորմանը: Մինչդեռ օրենքում հինգ կետ կա, որոնք արգելում են գործող մշակույթը: Գենդերային օրենքը ազգային մշակույթը, ցանկացած տղամարդու և կնոջ տարբերությունը անվանում է կարծրատիպ, իսկ կարծրատիպերի վերարտադրումը ԶԼՄ-ներում և մշակույթում խստիվ արգելվում է: «Փոխարենը պարտադրում են ստեղծել գենդերային մշակույթ, մեզ չեն պատասխանել, թե որն է դա, բայց բոլորս գիտենք, որ դրանք են գեյշքերթներն ու այլասերման քարզչությունը»,- պարզաբանեց Ա. Բոշյանը: Հաջորդ հիշեցումը. կառավարությունը պնդում է, որ այս օրենքը հարկավոր է Հայաստանին, որովհետև ԱՊՀ երկրները ևս ընդունել են գենդերային սկզբունքներ: Մինչդեռ ԱՊՀ երկրները, մասնավորապես Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, ՈՒկրաինան, Մոլդովան, էլ չասենք` եվրոպական մի շարք երկրներ, հակառակ օրենքներ են ընդունել. արգելվում է այլասերման քարոզը, իսկ գենդերային օրենքն ընդհանրապես արգելափակվել է:
«Մենք պահանջում ենք Հայաստանում ընդունել օրենք, որը կարգելի այլասերման քարոզն առնվազն անչափահասների շրջանում, օրենքի նախագիծն արդեն մշակված է»,- ասաց «Համահայկական ծնողական կոմիտե»-ի նախագահը, կոչ անելով պատգամավորներին` հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը կարգելի այլասերման քարոզը Հայաստանում:
ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ Եվրոպան մեզ համար բոլորովին խորթ չէ, կա իրական Եվրոպա, նույն Ֆրանսիայում հանրությունը բողոքեց, հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց` ընդդեմ այդ օրենքների, բայց Ֆրանսուա Օլանդն ընդունեց օրենքը: «Պետք է ենթադրենք, որ այդ կառավարություններում նստած են մարդիկ, ովքեր այդպիսին են կամ 30 արծաթի համար են վաճառվել,- ասաց ՀԴԿ նախագահը:- ՈՒրիշ բացատրություն չի կարող լինել: Այսօրվա մեր իշխանավորները նույնպես պետք է մտածեն, թե ինչպես են բնութագրվելու ժողովրդի կողմից, եթե շարունակեն այս քաղաքականությունը»:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ, տեղեկացնելով, որ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին օրինագծի համահեղինակն է, բայց այդ օրենքը որևէ կապ չի ունեցել այն հոդվածների և դրույթների հետ, որոնք ավելացրել է կառավարությունը: «Հավելեմ նաև, որ հինգ գերատեսչությունից ստացած տեղեկանքներում, որի մասին խոսեց Արման Բոշյանը, նշված է եղել, որ պետք է ընդունել այն օրենքը, որի հեղինակը ես եմ, ոչ թե այն օրենքը, որ այսօր դարձել է մեր գլխին պատուհաս»,- ասաց նա:
Հավելենք, որ ընտանեկան բռնության մասին օրենքը, որը մեկ անգամ մերժել է կառավարությունը, թույլ է տալիս ներխուժել ցանկացած ընտանիք, եթե կան հիմքեր ենթադրելու, որ կարող է կիրառվել հոգեբանական բռնություն: Այսպիսով, ցանկացած երեխայի ընտանիքից հնարավոր է հեռացնել առանց որևէ բացատրության և տեղափոխել մանկատուն, հանձնել միասեռականների ընտանիքներին, իրականացնել երեխաների վաճառք: Ըստ պաշտոնական տվյալների` 2011-ին Գերմանիայի յուվենալ արդարադատության ծառայությունը ավանդական ընտանիքներից խլել և նույնասեռական զույգերին է հանձնել 38 500 երեխա:
Հավելենք, որ ՄԱԿ-ի` 1948-ի դեկտեմբերի 9-ի բանաձևի երկրորդ հոդվածի համաձայն` երեխաների բռնի փոխանցումն այլ մարդկանց մանկասպանություն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Յուվենալ արդարադատություն = օրինականացված մանկասպանություն
Դիտվել է՝ 3767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ