Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԵՄ-ն չի պարտադրում փչացնել դարավոր բարեկամությունը

ԵՄ-ն չի պարտադրում փչացնել դարավոր բարեկամությունը
11.07.2013 | 15:49

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևան կատարած իր երկօրյա այցի շրջանակներում հասցրել է հանդիպել ինչպես իշխանությունների, ԱԺ ոչ իշխանական ուժերի, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի և հանդիպումների առիթը, բնականաբար, այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում սպասվելիք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախաստորագրումն է:

Ուշագրավ է, որ Շտեֆան Ֆյուլեն փարատել է այն մտահոգությունները, թե ԵՄ ասոցացման համաձայնագիրը կարող է սահմանափակել այլ պետությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները:
«Այսինքն, դուք չպետք է ընտրեք՝ ում հետ համագործակցեք, մենք երբեք չենք ասել՝ դադարեցրեք այս տիպի հաղորդակցությունը ռուս գործընկերների հետ, հակառակը, ասել ենք, որ որևէ պարտավորություն արևելյան շրջանակներում, որևէ բացասական ազդեցություն չի կարող լինել ավանդական երկրների հետ»,- հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Եթե պարոն Ֆյուլեի արտահայտած դիրքորոշումը հստակ է, ապա եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ մեր խորհրդարանը ներկայացնող տարբեր ուժերի տարբեր խնդիրներ են մտահոգել: Մասնավորապես, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, պարզվում է, խորապես մտահոգված է ՌԴ-ի հետ մեր տնտեսական կապերով և ՀՀ-ի անվտանգության խնդիրներով, և իր մտահոգություններն էլ փոխանցել է ԵՄ հանձնակատարին: Դաշնակցական պատգամավորը մտավախություն է հայտնել ռուսական շուկաների հնարավոր փակման մասին: ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին մտահոգությունների բարձրաձայնումը ԱԺ դաշնակցական պատգամավորի կողմից հիշեցնում է միայն մեր երկրի՝ վասալական կախվածության մասին: Ինչո՞ւ է Վահան Հովհաննիսյանը ԵՄ հանձնակատարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, փոխադարձ պարտավորությունների, դրանց կատարման մեխանիզմների մասին խոսակցության փոխարեն մեջտեղ բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը: Վահան Հովհաննիսյանը գոնե երկար տարիների փորձառության քաղաքական գործիչ է, գիտի, որ ՀՀ-ն այսօր պաշտոնապես հայտարարել է և՛-և՛-ի քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: Վահան Հովհաննիսյանն ու իր հարազատ կուսակցությունը պաշտոնապես մտահոգություն չեն հնչեցրել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ: Այդ դեպքում ի՞նչ են ակնկալում, երբ իրենց մտահոգությունը հայտնում են պարոն Ֆյուլեին:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանն ընդհանրապես հրաժարվել են որևէ տեղեկատվության հաղորդել Ֆյուլեի հետ հանդիպումից: Միայն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն է հիշեցրել, որ եվրոպական կառույցները հաճախ աչք են փակում ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման, ժողովրդավարության նորմերի խախտման վրա, և որ պարտավորությունները պետք է լինեն երկուստեք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ