«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից»

«Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից»
08.05.2013 | 17:57

«Ազգային ազատագրական պայքարը չի ավարտվել: Այն շարունակվում է հենց հիմա էլ: Մենք սկսում ենք նոր ազատագրական պայքար: Մենք նախ կատարելու ենք սերնդափոխություն` քաղաքականության մեջ:Մենք ազատվելու ենք այն գաղութարարներից, ովքեր զավթել են մեր իշխանությունը: Մենք պետք է հասկանանք, որ մեր թիրախը Բաղրամյան 26-ը չէ, քանի որ այդ հասցեն վաղուց է դարձել կայսրությունների կամակատարը: Մեր առաջին թիրախը հենց մարդկանց գիտակցությունն է: Պետք է հաղթենք ինքներս մեզ, պետք է հաղթահարենք այն բարդույթը, որ փոքր և թույլ ենք»,-Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցի կապակցությամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆԸ: Նա նշեց, որ իրենց առջև դրված է մի քանի խնդիր, որոնք զենքի ուժով չեն լուծվելու:

«Այսօրվա պայքարը զենքով չենք մղելու: Այո, մենք հեղափոխության կողմնակից ենք, բայց հեղափոխություն նախ մարդկանց մտքերում ենք անելու: Ինչ վերաբերվում է զենքին, ապա` այո, եթե հակառակորդը կրակի` իմացեք, պատրաստ ենք հակահարված տալ»,-ասաց Սեֆիլյանը` ընդգծելով, որ այսօր հայ ժողովրդի մեջ պակասում է ոգեղենությունը:
Նա համոզված է, որ մեր վերնախավի մեծ մասը պատերազմի առաջին իսկ կրակոցից կթողնի այս երկիրը. «Ես նկատի ունեմ վերնախավի այն անդամներին, ովքեր ժամանակին, այո, ներդրումներ են ունեցել պատերազմում, բայց ժամանակի ընթացքում չեն դիմացել գայթակղությանը ու ծախվել են ինչ-որ բանի դիմաց»,-հստակեցրեց ազատամարտիկը, ով նույնիսկ չի մեղադրում նրանց և դրա իրավունքն էլ չունի`«դա էր նրանց ընտրած ճանապարհը և ես կարող եմ միայն ափսոսալ»:
«Վաղը Գյումրիում սկսում ենք հանրահավաքների շարքը: Հավաքների նպատակը առաջին հերթին լինելու է կազմակերպվածությունը և չի նմանվելու մինչ օրս մեր պատկերացրած հանրահավաքներին: Խնդիր է դրված` օր առաջ կազմակերպվել և հասնել նոր որակի պետության...Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից և սա մինչ օրս շարունակվում է: Ես կոչ եմ անում պատերազմի մասնակիցներին, այսինքն` առաջվա նվիրյալ հայ մարդկանց, ովքեր անշահախնդիր ներգրավվել էին ազատագրական պայքարին, այսօր նույնպես ներգրավվեն ազատագրական նորօրյա պայքարին և ստեղծեն նոր որակի պետություն»,-կոչ արեց Ժ.Սեֆիլյանը` ավելի պարզեցնելով խոսքը. «Մենք չենք բարձրաձայնելու`«Սերժիկ հեռացիր» կամ երթ չենք անելու. անիմաստ այդ գործողությամբ չենք զբաղվելու` շատ լավ գիտակցելով, որ ռեժիմը, որը օկուպացրել է երկիրը, չի եկել ընտրության միջոցով: Հաղթանակի պետք է հասնել Սփյուռքի միավորմամբ և առանց զենքի»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ