«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ինչո՞ւ պիտի հայ տղամարդը հագնի տրիկո, եթե նա ունի իր ավանդական ազնվական տարազը»

«Ինչո՞ւ պիտի հայ տղամարդը հագնի տրիկո, եթե նա ունի իր ավանդական ազնվական տարազը»
29.04.2013 | 17:29

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Հենարան»-ակումբում հյուրընկալվել էին «Կարին» պարի և երգի ազգայի համույթի ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ և սպորտային, լատինոամերիկյան պարուսույց Արմեն ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Ինչպիսի՞ն է ավանդական և ժամանակակից պարերի պահանջարկը հասարակությունում, պարի ո՞ր ոճն է նախընտրում այսօրվա սերունդը և ինչո՞ւ:

Գագիկ Գինոսյանի կարծիքով, յուրաքանչյուր մշակույթ`լինի ժամանակակից թե ավանդական, իր հիմքում պետք է ունենա ազգային հոգեբանություն և դիմագիծ, առանց որի որևէ մշակույթ չի կարող գոյատևել: «Այն մշակույթը, որը չունի դիմագիծ`ուղղակի անդեմ մշակույթ է: Սա իմ կարծիքը չէ, սա Գարեգին Նժդեհի կարծիքն է»,-ընգծեց նա`հավելելով, որ ավանդական պարն Է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը:

Համույթի ղեկավարը դժգոհեց, որ հեռուստատեսությամբ այսօր պրոպագանդվում է սպորտային պարերը, իսկ մարդիկ անտարբեր են ազգայինի և գաղափարականի նկատմամբ: «Այն մարդիկ ովքեր կազմակերպում, աջակցում և ամբողջ ֆինանսավորումը տրամադրում են օտարածին մշակույթը տարածելուն, առավել ևս նրանք, ովքեր պրոպագանդում և լուսաբանում են արվեստի այդ ոճը, փոխանակ ազգային մշակույթը պահպանելու, գոնե նահատակ Կոմիտասին հավատան: Եթե պաշտոնյաների ժամանակակից տրամաբանությունը չի հերիքում, գոնե կարողանան մեկ-մեկ սերտեն ինչ են ասել մեծերը, ովքեր կրողներն են եղել ազգային տեսակի...Բոլոր մականունավոր մարդկանց անունները գիտեն, բացի մեր հանճարներից: Դեպի ո՞ւր եք գնում և ի՞նչ ենք տանում»,-մտահոգվեց բանախոսը:

Անդրադառնալով լատինոամերիկյան պարարվեստին, պարոն Գինոսյանը ասաց. «Չի կարելի պար անվանել այդ տձևությունը: Ինչո՞ւ պիտի հայ տղամարդը հագնի տրիկո, երբ նա ունի իր ավանդական ազնվական տարազը: Ինչո՞ւ պետությունը չի զբաղվում, չի անդրադառնում այս խնդրին»:

Արմեն Մկրտչյանը չհամաձայնեց Գ.Գինոսյանի կարծիքի հետ`հիշեցնելով, որ լատինոամերիկյան պարերի մեջ իրենք փորձում են մտցնել հայկական, ժողովրդական մոտիվներ:Մինչդեռ «Կարին» համույթի ղեկավարը հակադարձեց` ասելով, որ դա բացարձակ ոչ մի աղերս չունի այն տեսակի հետ, ինչը ձևավորում է հայկական մշակույթը: «Ի՞նչ է նշանակում Խաչատուր Ավետիսյանի երաժշտության տակ հորինել ինչ-որ տձև շարժումների կույտ, անունը դնել ժողովրդական պար և ներկայացել խնջույքների, տոների ժամանակ: Սա ոչ միայն ծիծաղելի է, այլև հանցագործություն հայկական մշակույթի նկատմամբ Այն ինչ կատարվել է 70 տարի շարունակ, հիմա խեղվում է»,-ցավ հայտնեց բանախոսը` նշելով, որ եթերում ավանդական պար ընդհանրապես գոյություն չունի:

Նրա ձևակերպմամբ, այսօր շատ ավելի կարևոր է քաղաքական ինտրիգները , քան մշակույթային իրադարձությունները. «Երկրում ջիպերի տեղատարափ է, բայց, երբ բանը հասնում է մշակույթին, բոլոր հնարավորությունները չքանում են»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ