ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • «Եթե չենք պահում հոգևոր կողմը, մնացածը դառնում է ինքնանպատակ»

    «Եթե չենք պահում հոգևոր կողմը, մնացածը դառնում է ինքնանպատակ»

    30.03.2013| 15:06
    Տեր Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻ փոխանցմամբ՝ Սուրբ Հարության տոնը խորհրդանշում է հավիտենականությունը և ամենից առաջ պետք է պահպանվի տոնի հոգևոր խորհուրդը. «Տոնը ազգային ու հոգևոր առումով տարբեր դրսևորումներ ունի, սակայն երկուսն էլ կարևոր են: Բայց եթե չենք պահում հոգևոր կողմը, մնացածը դառնում է ինքնանպատակ»,-ասաց նա, նշելով, որ քրիստոնեության մեջ չկա ավարտ, և Հարության տոնը գալիս է փաստելու, որ ամեն ինչ սկսվում է նորից:
  • Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

    Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

    29.03.2013| 16:36
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում մսի գինը չի բարձրանա, իսկ ամռանը կնկատվի կաթնամթերքի գնի նվազում:
  • «Կամ Րաֆֆի Հովհաննիսյանին կտանեն, կամ նա կինքնահրկիզվի»

    «Կամ Րաֆֆի Հովհաննիսյանին կտանեն, կամ նա կինքնահրկիզվի»

    29.03.2013| 16:27
    «Որքան Ազատության հրապարակը շուտ ազատվի Րաֆֆի Հովհաննիսյանից, այնքան շուտ ընդդիմությունը կհամախմբվի և վատ կլինի իշխանության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
  • «Կովկաս. Շինարարություն և EXPO» 10

    «Կովկաս. Շինարարություն և EXPO» 10

    29.03.2013| 14:52
    Երևանում այսօր տեղի ունեցավ «Կովկաս. Շինարարություն և EXPO» 10-րդ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, այլք:
  • Բալասանյանը Մինասին շփոթել է Միսակի հետ

    Բալասանյանը Մինասին շփոթել է Միսակի հետ

    29.03.2013| 14:47
    Գյումրեցիների հումորն իրոք որ անսպառ է: Գյումրու այսօրվա քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, ըստ տեղացիների, իրենց <անհումոր> չի թողնում: Ի թիվս այլ զավեշտալի դեպքերի, գյումրեցիները հիմա իրենց բառուբանով պատմում են Բալասանյանի մտքի վերջին գոհարների մասին:
  • «Դորիանսը»` 11 համարի ներքո

    «Դորիանսը»` 11 համարի ներքո

    29.03.2013| 13:41
    Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում` 11 համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին: Երգի մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին: Հայաստանը «Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2006-ին` Աթենքում: Անդրեն «Without Your Love» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց որ 2007-ի մրցույթում Հայաստանը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում:
  • Վոլոչկովան գա, թե չգա` ուղեվարձը չի բարձրանա

    Վոլոչկովան գա, թե չգա` ուղեվարձը չի բարձրանա

    29.03.2013| 00:58
    Քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` «տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա»։ Ավելի հստակ` հերքեցին այն խոսակցությունները, թե ուղեվարձի գնի բարձրացման հաշվին է քաղաքապետարանն իրականացնելու Վոլոչկովայի անվճար ելույթը։
  • Բորիս Բերեզովսկու փոքրիկ վրեժը

    Բորիս Բերեզովսկու փոքրիկ վրեժը

    28.03.2013| 18:14
    Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ռոման Աբրամովիչը մեկ օրում կորցրել է 132 միլիոն դոլար: Այդ գինն ունեցան ԱՄՆ-ում նրա ձերբակալությանը վերաբերող լուրերը, որ անմիջապես գցեցին Աբրամովիչի արժեթղթերի գինը: Նշանակություն չունեցավ, որ Աբրամովիչի ներկայացուցիչները արագորեն հերքեցին ձերբակալության լուրը: Աբրամովիչի ձերբակակության մասին առաջինը հաղորդել է Բորիս Բերեզովսկու անվտանգության ծառայության աշխատակից Սերգե Սոկոլովը:
  • Մի համախմբեք անհամախմբելին

    Մի համախմբեք անհամախմբելին

    28.03.2013| 18:13
    Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրել է, որ Ազատ դեմոկրատները չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, իբրև պատճառ նա նշել է այն իրողությունը, որ իրենք փորձեցին համախմբել ընդդիմադիր դաշտի ազատական հատվածը, բայց չհաջողվեց:
  • ՀՅԴ-ի նախընտրական այբուբենը

    ՀՅԴ-ի նախընտրական այբուբենը

    28.03.2013| 18:06
    Անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի բացատրությանը, թե ինչու չկայացավ «Ժառանգություն»-ՀՅԴ նախնտրական դաշինքը, Աղվան Վարդանյանն ասել է, որ ներկայացվել է քննարկումների միայն մեկ մասը, մինչդեռ պետք է ամբողջն ասվեր` Այբ-ը ասելուց հետո պիտի Բեն-ն ու Գիմ-ը ևս նշվեր: