ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դա ի՞նչ փող է, որ

Դա ի՞նչ փող է, որ
07.04.2024 | 15:42

2018 թվականին՝ սարքած հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանն այցելեց Եվրոպա։
Եվրոպացիները խոստացել էին մի քանի տասնյակ միլիոն դոլար, ինչին ի պատասխան նա ասել էր.
«Դա ի՞նչ փող է, որ: Տեղի օլիգարխներին, նախկին թալանչիների գրպանները լավ թափ տանք, դրանից շատ կթափի»։
Ապրիլի 5-ին Փաշինյանն այցելել էր Բրյուսել։
Այս անգամ խոստացել են մոտ երկու հարյուր յոթանասուն միլիոն, այն էլ՝ չորս տարիների ընթացքում։ Հիմա ես եմ ասում ՝
- Դա ի՞նչ փող է, որ: Ներկա թալանչիների գրպանները լավ թափ տաք, «դրանից շատ կթափի»։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ