ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քարոզչամեքենան սպասարկողների «բենզինն» են ավելացնում

Քարոզչամեքենան սպասարկողների «բենզինն» են ավելացնում
03.04.2024 | 12:22

Աժ պետաիրավական հանձնաժողովը սաhմանել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը այսուհետ պետք է ստանա 866 հազար, իսկ այդ հանձնաժողովի անդամները՝ 602 հազար դրամ աշխատավարձ։ Այդ հանձնաժողովի անդամները նմանվում են պարապ վախտի խաղալիքների, քանզի իրենց գործը պատշաճ չեն անում, Հայաստանի հեռուստաընկերությունների եթերը լցված է մշակութային աղբով, հեռուստաեթերում խախտվում են օրենքի պահանջները, որոշ հեռուստաընկերություններ ցուցադրում են ֆիլմեր՝ առանց ռուսերենից թարգմանության։ Սահմանին կյանքը վտանգող պայմանագրայինների, իրենց նյարդերը աշակերտների պատճառով քայքայող ուսուցիչների ցածր աշխատավարձերը չեն բարձրացնում, որ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ու այդ հանձնաժողովի անդամների առանց այդ էլ բարձր ռոճիկներն ավելացնեն; Ինչպես Կարգին Հայկոյի հերոսը կասեր՝ աննասուն երկիր ա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ