ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սրանք են գրելու՞ մեր Սահմանադրությունը

Սրանք են գրելու՞ մեր Սահմանադրությունը
25.03.2024 | 13:42

Ըստ թերուս Նիկոլի, մեր Սահմանադրությունը պետք է ստեղծեն ժողջանի, օրինակ, այս ներկայացուցիչները և նրանց նմանները կամ էլ նախկինների վրա Նիկոլի հանցանքները բարդող «երջոները»:

Սա ամեն ինչ դիտավորյալ է ժողջանի վրա բարդում, որ վերջում էլ ժողջանին ամեն ինչի մեղավոր հանի:

Ի դեպ, փողոցից եկած սույն կերպարը կրկնօրինակում է Ք.ծ.ա 5-րդ դարում Աթենքը կառավարող տխրահռչակ Պերիկլեսին, որը ժողջանին լսելով երկիրը տարավ պարտության:

Բայց այդ հնագույն ժամանակներում ապրող աթենացիները, ի տրաբերություն 21-րդ դարում ապրող հայաստանցիների, իրենց կապիտուլյանտ ղեկավարին դուրս շպրտեցին պաշտոնից:

Տեսնես ախուրյանցի Անոն մեր Սահմանադրության ո՞ր մասն է գրելու...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ