ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գործակալ Արաբաթի էժանագին մանիպուլյացիաները

Գործակալ Արաբաթի էժանագին մանիպուլյացիաները
15.03.2024 | 18:33

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ Արաբաթ «օմեգա» Միրզոևն անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարությանը, ըստ որի 2018-ին Հայաստանի նոր կառավարությունը, այսինքն Նիկոլ Ահնողը, հավաստիացրել է Ադրբեջանին, որ տարածքները կվերադարձվեն, անցել է իրենց սիրելի մանիպուլյացիաների և կեղծքների մեթոդներին, թե բա «Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշ տարածքներ զիջելու վերաբերյալ և... առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություննե»:

Սա էժանագին մանիպուլյացիա է, եթե չասեմ` ՍՈՒ՜Տ է...

Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ էլ բանակցել են «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» թեզին համապատասխանա և Մինսկի խմբի համանախագահների առաջարկներում միշտ արտացոլվել է այդ գաղափարը, որին միշտ ԴԵՄ է եղել Ադրբեջանը:

Հայաստանը երբե՛ք չի թաքցրել՝ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանակցային իր օրակարգը, իսկ Արաբաթ Միրզոևը դիտավորյալ հիմա կեղծում է իրականությունը և փորձում է այնպես ներկայացնել, թե իբր նախկինները տարածքների հանձնման վերաբերյալ բանակցություններ են վարել՝ դրա դիմաց ոչինչ չպահանջելով:

Դավաճան, Թուրքիայի գործակալ (ըստ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Մինասյանի) «օմեգա» Արաբաթ, տարածքների դիմաց ոչինչ չպահանջողը և չստացողը քո ու ՆիկոլիԴ նման հակահայերն են...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ