ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բավակա՛ն է

Բավակա՛ն է
11.03.2024 | 17:48

Պատերազմը կանգնացնելու 2020 թ. նոյեմբերի 9/10 Եռակողմ հայտարարությունը կարդացե՞լ եք:

Եղած-չեղածը 9 նախադասություն է:

Եթե կարդացել եք` կասե՞ք, թե որտեղ է գրված, որ ռուս խաղաղապահները, այդ փաստաթղթով պարտավորություն են ստանձնել պաշտպանել Արցախի բնակչությանը:

Չե՛ք կարող նման բան ցույց տալ, աչքս կոխել, որովհետև չկա՛ նման պարտավորություն:

Իսկ որտեղի՞ց է շրջանառվում նման միտքը, թե ռուսները չպաշտպանեցին, ավելին՝ ծախեցին հայերին:

Դե՛, վարչապետ Նիկոլն է ասել ու իշխանության բարձրաստիճանները:

ՈՒ դուք իշխանափոխություն անո՞ղ եք, Նիկոլ պաշտոնազրկո՞ղ եք, ա՛յ ձեր տունը չքանդվի, թե Նիկոլի ու իշխանության վրայից պատասխանատվություն հանող, մի քիչ էլ անցնի՝ սրբադասող...

Իշխանությունը, մեր հավաքական տգիտությունը դարձրել է հաչող շուն, պրոպագանդայի շղթան գցել վիզը ու քսի է տվել հիմա էլ ռուսի վրա:

Ինքն էլ շվշվացնելով, հանգիստ իր ուզածն է անում:

Ջհաննամը, թե չեք քրֆի ու անիծի՝ շունը հաչալով, քարվանը քոչելով...

Հասկացեք՝ դա պատերազմը կանգնացնելու պարտավորագիր է:

Պարտավորվե՞լ էիր տարածքները՝ Քելբաջար , Աղդամի շրջան, Լաչինի շրջան հետ տալ … տվեցի՛ր:

Պարտավորվե՞լ էիր հայկական, ոչ թե հայաստանյան զորքերը ռուս խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ, շեշտում եմ ՝զուգահեռ, հանել, չե՛ս հանել:

Երեք տարի հետո մեջքդ ջարդեցին, զինաթափեցին, հանեցին:

Երկուստեք պայմանավորվել էի՞ք իրականացնել գերիների, պատանդների ու անգամ զոհվածների մարմիների փոխանակությունը:

Ո՞վ էր ստիպում ձեզ ինչ ունեիք-չունեիք միանգամից

հանձնեիք, իսկ Ալիևը կաթիլ -կաթիլ է հանձնում:

Աշխարհին էլ ասում ՝ գրվա՞ծ է իրականացնել, իրականացնում եմ...

Ադրբեջանը պարտավորվե՞լ էր , Լաչինի միջանցքի անխոչընդոտ երթևեկը:

Խախտե՞ց:

Դիմեցի՞ք 5-րդ կետով ստեղծված կառույցին:

Ո՛չ, չդիմեցիք:

Արցախի իշխանությունն ու ռուս խաղաղապահները իրավասու չէին դիմելու:

Հայաստանը պիտի դիմեր, չդիմեց: Ինչու՞...

Հիմա կողմնորոշվեք՝ Նիկոլի իշխանության գերեզմանափո՞րն եք , թե՞ Նիկոոլի արևելյան բաղնիքի քիսաչին, որ ջանադրաբար նրա մարմինը մաքրում է կեղտից...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ