ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է

Այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է
11.03.2024 | 13:16

90-ական թվականներին Ադրբեջանում մի կարծիք կար, որ իրենք պարտվել են պատերազմում, որովհետև հայերն ունեն Խաչատրյան, Կոմիտաս ու նման դեմքեր, և պատերազմում հենց դրա համար են իրենք պարտվել:

Հիմա Ադրբեջանը հետևություններ է արել, և չեմ զարմանա, որ Մյունխենում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պահանջից զատ, ըստ երևույթին, պահանջել են, որ կոնսերվատորիան էլ վերակազմավորվի, որ ապագայում չկարողանանք վերականգնվել: Հնարավոր է, որ բրիտանացի գիտնականներն են դա իրենց հասկացրել:

Սա կարելի էր կատակ համարել, բայց այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ