ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Քանի Նիկոլը կա…

Քանի Նիկոլը կա…
11.01.2024 | 10:33

Ի գիտություն վախվորած դեմքով սույն քայլիստի ասեմ՝ Ադրբեջանը երբե՛ք չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:

Ադրբեջանը երբե՛ք դուրս չի բերի իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից:

Ադրբեջանը պարտադիր Նիկոլից կստանա, այսպես կոչված, անկլավները:

Ադրբեջանը կպարտադրի Նիկոլին ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» առանց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման, առանց սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև կստանա «Զանգեզուրի միջանցքը»:

Քանի Նիկոլը կա` թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանից ի՛նչ ցանկանան կստանան:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ