ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) ՀՀ քաղաքացիներին զրկում է ՀՀ քաղաքացիությունից

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) ՀՀ քաղաքացիներին զրկում է ՀՀ քաղաքացիությունից
17.11.2023 | 10:05

Բազմիցս գրել եմ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության խայտառակ գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ սրանց հետ անհնար էր կապվել ժամանակակից կապի որևէ միջոցով, անհնար էր այցելության համար հերթ ամրագրել, իսկ հերթը վաճառվում էր տուրիստական գործակալությունների և սոցիալապես անպատասխանատու անձանց կողմից:

Երկար պայքարն արդյունք տվեց: Արդեն հնարավոր է այցելության հերթ ամրագրել, այն չի վաճառվում: Այժմ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը խախտում է ՀՀ քաղաքացիների քաղաքացիություն ունենալու և դրանից լիարժեք օգտվելու իրավունքը:

ՈՒրեմն, եթե որոշել եք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից «Շենգեն» վիզա (չ)ստանալ, պատրաստ եղեք ձեր անձնագրերը երկար ժամանակով` 15-25 օրով, թողնել դեսպանությունում: Չեմ կարծում, որ այդ ընթացքում դեսպանության աշխատակիցները ՀՀ քաղաքացիների անձնագրերն օգտագործեն անձնական նպատակներով, սակայն ՀՀ քաղաքացիների գործունեությունն այդ օրերին կտրուկ սահմանափակվում է: Վերջիններս իրենց Հայրենիքում, անձնագրի բացակայության պատճառով, 15-25 օրով զրկվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված հիմնական իրավունքներից:

Ստացվում է, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը 15-25 օրով ՀՀ քաղաքացիներին փաստացի զրկում է ՀՀ քաղաքացիությունից:

Գիտե՞ն այս մասին Գերմանիայի ԱԳՆ-ն (Auswärtiges Amt) և ոստիկանությունը (Bundespolizei):

Չգիտեմ:

Դե, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia-ին ՀՀ քաղաքացիներն այդքան էլ չեն հետաքրքրում:

Դա գիտեմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3077

Մեկնաբանություններ