ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե չհերքվի` շնորհավորում եմ

Եթե չհերքվի` շնորհավորում եմ
12.10.2023 | 21:02

Երկու լուր ունեմ` լավ և վատ:

Ըստ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն կրկին ամուսնացել է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջինիս ընտրյալը 22 տարեկան է:

Դա լավ լուր է:

Եվ եթե այն չհերքվի, ապա շնորհավորում եմ:

Իսկ վատ լուրն այն է, որ ամուսնությունը տարօրինակ է ազդել այսրոպեականի վրա:

Նա սկսել է «համագործակցել» ճշմարտության և արդարության հետ:

Մասնավորապես` ԵՊՀ-ից ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկության համաձայն, ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Լավ պետություն էր ԱՄՆ-ը:

Ճշմարիտ էր և արդար:

Ողորմի՜ «ճշմարտության» և «արդարության» կողքի մեռելներին:

Ամե՜ն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Ծաղրանկարը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3184

Մեկնաբանություններ