ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հայաստանի վրա հարձակման համար տեղեկատվական հող է նախապատրաստվում

Հայաստանի վրա հարձակման համար տեղեկատվական  հող է նախապատրաստվում
21.09.2023 | 09:48

Մենք նույնիսկ տարրական տեղեկատվական գրագիտություն չունենք , ուր մնաց ժամանակակից պատերազմ վարենք, ցավոք էս երկիրն ամեն ինչի փող ունեցավ բացի ազգային անվտանգությունից։

Ադիբեջանցի բլոգերները իրենց նախիրներին հանձնարարում են մտնել ռուսական բոլոր ազդեցիկ կանալներ և հայերի անունից ամենավերջին հայհոյանքները գրել Ռուսաստանի և ռուս ժողովրդի հասցեին: Մոսկվայում նստած հայամետ Իվանն էլ ուղղակի կարդում է տեքստը և ձևավորում հասարական կարծիք, առանց նայելու օգտատիրոջ ծագումնաբանությունը։

ՀՀ ԱԱԾ, պետական դավաճանի ոռը պահելու, հայ օգտատերերի որոշ զգազմունքային գրառումները մոնիտորինգ անելու ու քրգործեր կարելու փոխարեն, զբաղվեք իսկական ԱԱԾ տեղեկատվական և քարոզչության անվտանգության խնդիրներով:

Սա արվում է Հայաստանի վրա հարձակման համար տեղեկատվական հող նախապատրաստելու նպատակով:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ