Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Թուրքիայի պահանջով փակում են Ատոմակայանը

Թուրքիայի պահանջով փակում են Ատոմակայանը
24.08.2024 | 09:10

Ամեն ինչ արվում է օրվա իշխանության կողմից, որպեսզի Ռուսասատանը հումք չտրամադրի, թափոնների կառավարում չլինի, որի հետևանքով գործնականում կփակվի Ատոմակայանը։

Այս ամենը արվում է միտումնավոր` ռուս-հայկական հարաբերությունները հնարավորինս վատթարացնելու միտումով։

Նաև` ատոմակայանը փակելու գործընթաց է սկսվում, որպեսզի վերջնականապես կապիտուլացիայի ենթարկվի Հայաստանը ու էներգետիկ ոլորտով էլ կախված լինենք Թուրքիայից , քանի որ արդեն Թուրքիայում կավարտվի ատոմակայանի բացման շահագործման գործընթացը։

Այս տեմպերով շարժվելիս մեր մոլորված ժողովրդին սպասվում են 90-ականների մթի ու սովի տարիները, եթե հանուն փՌգիչի կդիմանան դա արդեն չգիտեմ։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 3825

Մեկնաբանություններ