...թե Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը` պառլամենտն իր տեղը չէ, և ինքը չի պատրաստվում ևս մեկ «սոզիվ» պատգամավոր դառնալ, «կուժ ասեմ, կուլա լսիր» չափաբանության մեջ է, որպեսզի ԲՀԿ «օլիգոպոլիկները» հասկանան, որ իրենք էլ պետք է նման բարձրաձայնումներով հանդես գան:
Եթե` ոչ, ապա իշխանությունները պահեստային տարբերակ էլ ունեն: Ըստ լավատեղյակ աղբյուրների, այն «օլիգոպոլիկների դեմ», ովքեր, այնուհանդերձ, կորոշեն, որ պառլամենտն իրենց տեղն է, կկիրառվի «մեկանգամյա գործող ռումբ»: Իմա, արդեն իսկ պայմանավորվածություն կա, որ ՀԱԿ-ի բոլոր հայտնի գործիչները` Արամ Սարգսյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան… մեծամասնականով դնելու են իրենց թեկնածություններն ընդդեմ ԲՀԿ «օլիգոպոլիկների» և ջախջախիչ հաղթանակ տանեն:
Արդյունքում լինելու է այն, ինչին կատեգորիկ դեմ է Գագիկ Ջհանգիրյանը. իշխանությունները համ կույս են մնալու, համ էլ հաճույք են ստանալու:
Այն է` համ արդար ընտրություններ են ապահովելու, համ ալամ աշխարհին ցույց են տալու, թե ինչպես են պայքարում «օլիգոպոլիայի», տնտեսության և քաղաքականության տարանջատման դեմ, համ էլ թուլացնելու, իր տեղն են դնելու հարգարժան, անմոռաց կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին: