Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հուզիչ ընդունելություն՝ Սրբազան պայքարի երթի մասնակիցներին

Հուզիչ ընդունելություն՝ Սրբազան պայքարի երթի մասնակիցներին
10.05.2024 | 17:37

Գերագույն ազգակործանի կողմից «փախստականների ճամբար» անվանված Երևանի պետական համալսարանի ուսանողները այսօր շատ հուզիչ ընդունելություն ցույց տվեցին Սրբազան պայքարի երթի մասնակիցներին՝ կատարելով «Սարդարապատ» երգը։ Շնորհակալություն Մայր բուհի խիզախ, արժանապատիվ ուսանողներին, ովքեր ցույց տվեցին, որ այս պայքարն իրոք վերկուսակցական, վերխմբային, վերանձնային է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան հայրը չի կարող խաբել ու մոլորեցնել։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ